Վաղը՝ հունավրի 6-ին, նշվելու է Սուրբ Ծնունդը՝ քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից մեկը:
Ինչպես յուրաքանչյուր տոնին, այնպես էլ Սուրբ Ծննդի ժամանակ, տոնական սեղանին դրվում են չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները:
Ավանդույթի համաձայն, տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ. բրինձը խորհրդանշում է ժողովուրդը, ողջ աշխարհի մարդկությունը, իսկ չամիչները, որոնք քիչ են բրնձից, ընտրյալ քրիստոնյաներն են` երկրորդ գալստից հետո փրկվածները, ձուկը` հունարեն կրում է «իխտուս» անունը, որի յուրաքանչյուր տառ իր խորհուրդն ունի` «Հիսուս», «Քրիստոս», «Աստված», «որդի», «փրկիչ», իսկ գինին էլ խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
Սուրբ Ծննդյանը նախորդում է պահք, որի շրջանում բացառվում է կենդանական սնունդը: