Ինչպե՞ս բացատրեմ զավակներիս, որ ես ուզում եմ ինձ համար ապրել…Իրենց երեխաների խնամքն իմ պարտականությունը չէ

Ինչպե՞ս բացատրեմ զավակներիս, որ ես ուզում եմ ինձ համար ապրել…Իրենց երեխաների խնամքն իմ պարտականությունը չէ

Ես 55 տարեկան եմ: Ունեմ 3 մեծահասակ երեխա: Ավագ որդիս ավարտել է համալսարանը, աշխատանք գտել և միանգամից ամուսնա ցել: Ըստ իս՝ մի քիչ վաղ էր, բայց դա իր գործն է: Մի տարի անց ես տատիկ դարձա: եվ ի՞նչ եք մտածում: Որդիս գալիս է ինձ մոտ ամեն շաբաթ և ասում.

-Մայրիկ, երեխան թող քեզ հետ մնա հանգստյան օրերին: Մենք երիտասարդ ենք, զբոսնել և հանգստանալ ենք ուզում:

Ես իհարկե հասկանում եմ, բայց մի՞թե ես ծեր եմ և զբոսնել չեմ ուզում: Ես էլ եմ ուզում երեկոյան հանդիպել ընկերուհիներիս հետ, սու րճ խմել: Ինչի՞ համար պետք է թոռներիս պահեմ:Անցյալ շաբաթ եկավ միջնեկ տղաս և ասաց.

-Աննան հղի է, 6 ամսից կծնվի մեր աղջիկը: Շուտով ձանձրանալու ժամանակ չես ունենա:

Ներեցեք իհարկե, բայց ո՞վ ասաց, որ ես մինչ այդ ձանձրանում էի: Ես ինձ շատ լավ եմ զգում: Ուզում եմ ինձ համար ապրել: Ինչպե՞ս հա սկացնեմ երեխաներիս, որ ուզում եմ մենակ մնալ, հանգստանալ: Առանց հոգսերի և փոքր երեխաների: Ինչու՞ են բոլորը կարծում, որ տատիկները երազում են թոռներին խնամելու մասին: Սուտ է: Բոլորն էլ ուզում են հանգիստ ապրել:

Մի խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ այս իրավիճակում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS