Ինչպե՞ս ճիշտ նստել համակարգչի առաջ. 5 կանոն որոնց պետք է ամպայման հետևել

Երբեմն համակարգչի մոտ աշխատելն ավելի շատ ժամանակ է խլում, քան քունը: Մենք սկսել ենք մոռանալ, թե որքան վնաս կարող է  այն բերել: Համակարգչի մոտ ճիշտ կեցվածքը  ոչ միայն  կպաշտպանի մեջքի  և գոտկատեղի ցավերից, այլև կպաշտպանի մեր ձեռքերը, աչքերը և նույնիսկ մեր ոտքերը: Եվ այսպես սկզբնականի համար հիշեք այս  5 կանոնները:

Կանոն 1— ուղիղ մեջք: Եթե ​​սովոր եք կորանալ, պատրաստվեք անհարմարության՝մեջքն ուղիղ պահեք: Սկզբում  դա անհարմար կլինի և ժամանակ առ ժամանակ կվերադառնաք ձեր նախկին կեցվածքին: Իհարկե կզգաք մշտական  լարվածություն: Սա լավ է: Կոր կեցվածքի պատճառով մկանները ձևափոխվում են,  իսկ մեջքը կորցնում է իր ուղիղ և հարմար դիրքը:

Ինչպե՞ս հասկանալ, որ մեջքն ուղիղ է: Կա անփոխարինելի մեթոդ: Մոտեցեք պատին,հենեք՝  գլուխը , ուսերը, նստատեղը, կրունկները հետ: Սա  կատարյալ ուղիղ կեցվածք է: Կենտրոնացեք սրա վրա և հիշեք այս դիրքըը: Ամեն անգամ, երբ կորանում ես, մոտեցիր պատին:

Կանոն 2 – Հենված մեջք: Հենված մեջքր նախապայման է օրվա ընթացքում` 4 և ավելին ժամ աշխատողների համար: Գրասենյակային և համակարգչային աթոռներում  հարմարեցված է հատուկ բարձ՝մեջքը հենելու համար:

Կանոն 3 – Հատակին դրված ոտքեր: Ծնկների անկյունը 90 աստիճան է: Երբ ոտքերը կախված են, նրանց ծանրության տակ, նստատեղն   առաջ է գալիս ՝ թեքելով ողնաշարն ու  գոտկատեղի հատվածը: Եթե ​​ ոտքերը բարձր են նստատեղից, ապա կորանում է գոտկատեղը:

Կանոն 4 — Ուղիղ նայեք առաջ: Ոչ թե ձախ / աջ, այլ առաջ: Էկրանն ունեցեք ուղիղ ձեր աչքերի առաջ, որպեսզի ձեր պարանոցը չթմրի:

Կանոն 5 —  Թույլ պահած ուսեր: Ստեղնաշարով աշխատելիս  նախաբազուկը պետք է հենված լինի: Դա կարող է լինել բազկաթոռի հենակը, կամ հենց սեղանը: Բարձրությունը պետք է համապատասխանի ձեր հասակի բարձրությանը: Անկախ նրանից, թե որքան դժվար է դա թվում ձեզ, մի քանի օրից դուք կզգաք ակնհայտ արդյունք:

Եղե’ք առողջ…

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS