Կանանց մեծամասնության համար սա անընդհատ սթրեսի աղբյուր է: Նախքան դիմելը ոսկով ցավոտ մաքր-մանը, փորձեք այս պարզ մեթոդները:
Վարսակ և բանան.
Տարրայի մեջ վարսակի ալյուրը համադրեք բանանի խյուսի հետ: Քսեք այն հատվածներին, որտեղ աճում են դեմքի անցանկալի մազերը` ժամսլաքի ուղղությամբ: Թողեք 20 րոպե, ապա լվացեք սառը ջրով:
Նարդոսի և թեյի ծառի յուղեր․
Տարրայի մեջ խառնեք նարդոսի և թեյի ծառի եթերայուղերը: Ստացված զանգվածը բամբակի օգնությամբ քսեք դեմքի անցանկալի մազերի վրա: Կրկնեք օրվա ընթացքում երկու-երեք անգամ առնվազն երեք ամիս:
Green Gram Powder և վարդի ջուր:
Green Gram Powder-ը ժողովրդական միջոց է Այուրվեդայում: Սրա ալյուրը բաժակի մեջ խառնեք վարդի ջրի հետ, արդյունքում ստացված մածուկին ավելացրեք մի քիչ կիտրոնի հյութ և լավ խառնեք: Քսեք մածուկը դեմքի անցանկալի մազոտ հատվածներին:Թողեք 20-25 րոպե, այնքան ժամանակ, մինչև ամեն ինչ լիովին չորանա:Դի-մակը պետք է քսեք մատերով մերսելով դեմքը։ Կատարեք այս պրոցեդուրան շաբաթական 3-4 անգամ:
Սոխ և ռեհան․
Սոխը, և ռեհանի տերևները լավ մանրացրեք և խառնեք անյքան մինչև ստացվի համասեռ զանգված: Քսեք դեմքի մազերին և թողեք չորանա 20-25 րոպե: Լվացեք տաք ջրով: Կրկնեք շաբաթական 3-4 անգամ `երկու ամիս:
Մեղր և շաքարավազ:
Տարրայի մեջ խառնեք մեղրը, շաքարավազը և ջուրը: 30 վայրկյան դրեք միկրոալիքային վառարանում, որպեսզի շաքարավազը լուծվի: Քսեք այս մածուկը դեմքի խնդրահարույց հատվածներում, որի վիա դրեք կտոր։ Թողեք, որ մի քանի վայրկյան սառչի, իսկ հետո պոկեք այն մազի աճի հակառակ ուղղությամբ։