Ինչպես բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը և կանխարգելել անեմիան․․․Երբ ընկում է հեմոգլոբինի ցուցանիշը, առաջանում են
որոշակի համակարգերի ու օրգանների գործառույթների խանգարումներ, խանգարվում է նյութափոխանակությունը, առաջանում է
թթվածնային քաղց: Արյան մեջ հեմոգլոբինի ցածր ցուցանիշը անեմիայի (սակավարյունության) նշանն է:
Անեմիան շատ հազվադեպ է հանդես գալիս որպես առանձին հիվանդություն: Ավելի հաճ ախ այն ուղեկցող խնդիր է, որը հուշում է
օրգանիզմում մեկ այլ հիվան դության առկայ ության մասին: Որոշ դեպ քերում շատ դժվար է լինում հասկանալ ցածր հեմոգլոբինի
պատճառը, քանի որ, ցավոք, կան անեմիայի այնպիսի տեսակներ, որոնք դժվար են ախտորոշվում:
- Անեմիայի ախտանիշները
Եթե գրանցվել է հեմոգլոբինի չնչին իջեցում, անե միան կարելի է ախտորոշել միայն լաբորատոր պայմաններում՝ արյան անալիզի մի-
ջոցով:Բուժման արդյունավետ մեթոդներից է վիտամինների համալիրով ու միկրոէլեմենտներով հարուստ հավասարակշված սննդա-
կարգը: Օրվա սննդակարգի մեջ պետք է մտնի ավելի քան 20 մլգ երկաթ, որը կարգավորում է արյան մեջ հեմոգլոբինի ցուցանիշնե-
րը:
Միջին և ծանր բարդության անեմիայի ախտանիշներն են՝
- Վատ ինքնազգացողությունը,
- Գլխապտույտն ու թուլությունը,
- Բերանի անկուններում ճաքերը,
- Մաշկի չորությունը,
- Աչքի սպիտակ հատվածների կապտությունը,
- Մաշկի դեղնությունը,
- Եղունգների շերտավորումը,
- Չոր և փխրուն մազերը, մազաթափությունը:
Անեմիայի կանխարգելման մի քանի մեթոդ
Անեմիայի կանխարգելման համար սննդակարգի մեջ պետք է ընդգրկել չորացրած մրգեր, եղինջ, թարմ կանաչեղեն, խնձոր, բնական
հյութեր, սև հաց, հնդկ ացորեն, վա րսակ, այսինքն՝ այն բոլոր մթե րքները, որոնք ե րկաթ են պար ունակում: Երկաթ պարո ւնակող
մթերքների հետ մեկտեղ խորհուրդ է տրվում օգտագործել նաև C վիտամին պարունակող մթերքներ,քանի որ այդ վիտամինն օգնում
է, որ օրգանիզմն ավելի լավ մարսի երկաթը:
Այդ պատճառով խորհուրդ է տրվում ճաշն ավ արտել թարմ մրգ երով կամ բանջարեղե ններով, կամ էլ թարմ քամած հյութերով:Իսկ
ահա սուրճը, շոկոլադը, խտացրած կաթը, պա նիրը և ցորենի ալ յուրն արգելակում են արյան մեջ երկ աթի ներծծման գործընթացը:
Ուստի հեմոգլոբինի ցածր ցուցանիշներ ունեցող մարդիկ պետք է խուսափեն այս մթերքներից:
Անեմիայի դեմ պայքարելու համար միայն երկաթ պարունակող մթերքներ ուտելը բավական չէ, այդ պատճառով բժիշկները բուժումը
լրացնում են զանազան դեղամիջոցներով: Անպայմանորեն նշանակվում է В12 վիտամինը, որը մարդու օրգանիզմում արտադրվում է
մսի, ձկան, ձվի ու կաթնամթերքների միջոցով:Գոյություն ունեն հեմո գլոբինը բարձ րացնող մի շարք ժողովրդական միջոցներ, որոն-
ցից շատերն իրոք արդյունավետ են:
Շատ օգտակար միջոց է, օրինակ, քերած գազարի ու ձիթապտղի յուղի կամ թթվասերի համադրությունը: Բնական հյութերը (գազա-
րի, խնձորի, ճակնդեղի) նույնպես հիանալի օգնում են անեմիայի դեպքում:Ժողով րդական ամենա համեղ ու օգտակար միջոցներից
մեկը ծիրանաչրի, չամիչի, հունական ընկույզների ու մեղրի համադրությունն է, որը ոչ միայն լավացնում է արյան ցուցանիշները, այլ
նաև օրգանիզմը հարստացնում է մի շարք այլ անհրաժեշտ վիտամիններով ու միկրոէլեմենտներով:
Իհարկե, հեմոգլոբինի դեմ պայքարելու համար նախապատվությունը պետք է տալ դեղամիջոցներին, այլ ոչ թե ժողովրդական միջոց-
ներին, սակայն շատ հավանական է, որ Ձեր բժիշկն արդարացնի Ձեր որոշումը, այն է՝ լրացնելու բուժումը նաև ժողովրդական բուժ-
ման մեթոդներով:
Եթե բուժման կուրսից հետո հեմոգլոբինը դարձյալ ցածր ցուցանիշներ է ցույց տալիս, անհր աժեշտ է լրացուցիչ հետազ ոտություն
անց նել: Չէ՞ որ ախտորոշումը բուժման արդյունավետության հիմքն է: