Ինչպես գնումներ կատարել, որ ձեր եկամուտն միշտ ավելանա… Մեկ սխալ որը գործում են շատերը

Ինչպես գնումներ կատարել, որ ձեր եկամուտն միշտ ավելանա… Մեկ սխալ որը գործում են շատերը։Մի կին ձմռանը գնում է շուկա
ու շատ է զարմանում, երբ տեսնում է իր սիրելի հատապտուղներից՝ թարմ ազնվամորի:Ամենուր ձյուն էր, փոթորիկ, իսկ այնտեղ բա-
ժակով գեղեցիկ ու անուշաբույր ազնվամորի էին վաճառում: Կինն արդեն ձեռքը տանում էր պայուսակի մեջ, որ հանի դրամապա-
նակը, բայց հենց իմանում է գինը, արագ հեռանում է:

1 բաժակը վաճառում էին 5000 դրամով… չտեսնված բան է: Անթույլատրելի է մի քանի հատիկ ազնվամորու համար այդքան գումար
տալը: Բայց, հավանաբար, դուք էլ լսել եք, որ տիեզերքի օրենքներին համաձայն՝ պետք է ընտրել ամենալավն ու թանկարժեքը, որ-
պեսզի ապրեք բարեկեցիկ կյանքով:Իսկապես, ձեզ աղքատ չզգալու համար պիտի ընտրեք լավագույնը, բայց այդ լավագույն գնում-
ները՝ ճամփորդություններ, սնունդ, հագուստ, պիտի համապատասխանեն ձեր ֆինանսական հնարավորություններին: Եթե ձմռանը
ազնվամորի կամ ելակ եք ցանկանում, կարող եք գնել սառեցված, կամ ջեմ ու մուրաբա ուտել:

Եթե ցանկանաք գնել Դալիի օրիգինալ նկարներից, բնականաբար, ձեզ աղքատ կզգաք: Կամ եթե որոշեք ամեն երեկո ընթրիքին սև
խավիար ուտել, ձեր բյուջեն զգալիորեն կտուժի: Այո, դա թանկ է, բայց թանկ է կոնկրետ ձեզ համար:Միշտ պետք է ընտրել ամենա-
լավը՝ հաշվի առնելով անձնական հնարավորությունները: Խելացի մարդիկ չեն նայում այն ամենին, ինչ գնելու հնարավորություն դեռ
չունեն: Հենց դրանում է կայանում իմաստը: Պետք է գնել այն, ինչ կարող ես քեզ թույլ տալ, բայց այն պիտի լինի տվյալ մակարդակի
մեջ լավագույնը: Հենց նման ստրատեգիան կօգնի հասնել ծաղկման ու ֆինանսական կայունության:

Ամեն ինչ փչանում է հենց այն ժամանակ, երբ մարդիկ սկսում են ձգտել ամեն կերպ գնել այն,ինչն իրենց համար հասանելի չէ:Ու դրա
պատճառով ընկնում է նրանց ինքնագնահատականը, իրենց աղքատ ու ստորացված են զգում:Իսկ պահանջվում է ընդամենը 1 բան.
ադեկվատ գնահատել սեփական ֆինանսական դրությունը: Լավագույն իրերի գնումը՝ ճիշտ ընտրություն է, սակայն դրանք կլի-
նեն ոչ թե աշխարհի լավագույն իրերը, այլ լավագույնները այն մակարդակի վրա, որը կարող ենք մեզ թույլ տալ:

Եթե չեք կարող բնական մուշտակ ձեզ թույլ տալ, կարող եք ընտրել ոճային բաճկոն: Չունե՞ք գումար՝ շքեղ առանձնատուն գնելու հա-
մար, գնեք փոքր, բայց լավ վերանորոգված բնակարան: Չեք կարող ամեն օր դելիկատեսներ ուտել, գնեք բարձրորակ հավի միս.. ու
այդպես ամեն ինչում: Թույլ տվեք ինքներդ ձեզ զգալ լավն ունենալու հաճույքը, բայց մի մոռացեք միացնել բանականությունը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS