Ինչպես դիմավորել գալիք Ջրային Վագրի տարին․․․Կարդացեք ՍԱ, քանի դեռ ժամանակ կա

Ինչպես դիմավորել գալիք Ջրային Վագրի տարին․․․Կարդացեք ՍԱ, քանի դեռ ժամանակ կա։Շուտով մեր դռները կթակի նոր 2022
թվականը: Իսկ որպեսզի տարվա գլխավոր կենդանին՝ Ջրային վագրը, բարի ու շռայլ գտնվի մեր հանդեպ, պետք է իմանալ մի քանի
կարևոր կետերի մասին:Այսպիսով, ինչպես դիմավորել Ջրային Վագրի տարին

Ըստ հին ավանդույթների, տոնը ցանկալի է դիմավորել ընտանեկան միջավայրում: Եթե նշեք այն հարազատների հետ, ամբողջ տա-
րին կստանաք հաճելի անակնկալներ: Իսկ ահա եթե ուզում եք հանդիպել ընկերներին, կարող եք անել դա հունվարի 1-ին:

Նաև համարվում է, որ Նոր տարին պետք է դիմավորել նոր հագուստով: Սա խորհդանշում է հրաժեշտ անցյալի հետ: Մեր նախնինե-
րը հավատում էին, որ հաջորդ տարվա սկիզբը թույլ է տալիս բաց թողնել բոլոր մեղքերը:Զուր չեն ասում, որ ինչպես դիմավորես, այդ-
պես էլ կանցկացնես տարին:

Ու դրա համար էլ շատ կարևոր է հարմարավետ ու գեղեցիկ դարձնել տունը, ստեղծել տոնական մթնոլորտ:Իսկ ահա ֆինանսական
բարեկեցություն ստանալու համար արեք հետևյալը.

Թղթիկի վրա գրեք բոլոր ցանկությունները, որոնք ուզում եք իրականացնել տարվա ընթացքում: Փաթաթեք, կապեք կարմիր ժապա-
վենով ու թաքցրեք կտորե պարկիկի մեջ: Նամակի հետ միասին դրեք կոճապղպեղով մեղրաբլիթ ու եղևնու փոքրիկ ճյուղ: Դրեք զար-
դարած տոնածառի տակ, իսկ տոներից հետո պահեք հեռու տեղում:

Հանեք 1 տարուց ու տեսեք, թե պլաններից քանիսն եք իրականացրել: Հավատացեք, սա մեծ մոտիվացիա է տալիս:Շամպայնով բա-
ժակի մեջ մետաղադրամ դրեք, ցանկալի է ոչ հայկական: Խմեք շամպայնը ուղիղ կեսգիշերին՝ պահելով բաղձալի երազանքը: Ցան-
կությունը կատարվելու համար ունի 365 օր:

Տոնածառը զարդարեք հիմնականում ոսկեգույն խաղալիքներով: Այս գույնն օժտված է հաջողության ու ծաղկման էներգետիկայով:
Որքան շատ ոսկի լինի տոնածառի վրա, այդքան ավելի հարուստ կլինեք գալիք տարում:

Իսկ դուք գիտեիք արդյո՞ք, որ ընտանիքի բոլոր անդամներից յուրաքանչյուրը ամանորի առաջին րոպեներին՝ ուղիղ կեսգիշերին, պի-
տի ուտի մանդարինի 12 կտոր: Այդպես կլինեք ավելի առողջ ու երջանիկ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS