Ահա, թե ինչպես են պատրաստում Զատկի ամենահամեղ լավաշով չամիչով փլավը. շատ պարզ և հեշտ
եղանակ, համից չեք կշտանա:
Չամիչով փլավի բաղադրությունը՝
- 300 գրամ բրինձ
- 200 գրամ սալորաչիր (չրերի տեսականին թողնում ենք ձեր ցանկության)
- 100 գրամ չամիչ
- 1 հատ լավաշ
- 150 — 200 գրամ յուղ, կարող եք հետն էլ կարագ օգտագործել համեղ է ստացվում
- աղ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
Սկզբից բրինձը լավ լվանում ենք մինչև ջուրտ պարզի, ջրին ավելացնում ենք աղը և դնում ենք եփելու,
իհարկը ընթացքում չենք մոռանում խառնել:
Տապակի մեջ լցնում ենք բուսայուղը և կարագը ,մարմանդ կրակի վրա տապակում են չրերը և չամիչը՝
անընդհատ խառնելով:
Բրինձը եփելուց հետո խառնում ենք տապակած չրերին , որից հետո պատրաստում ենք մեկ այլ տարայի
մեջ լավաշները: մինչև լավաշով ծածկելը մի քանի կտոր կարագ ենք դնում այնուհետև տարայի հատակը՝
կողքերով ծածկում ենք լավաշով և լցնում բրինձը:
Մինչև կափարիչը փակելը սրբիչով ծածկում ենք, ապա կափարիչով փակում ենք ու դնում մարմանդ
կրակի վրա 10-13 րոպե:
Եվ ահա պատրաստ է մեր չամիչով փլավը:
Բարի ախորժակ:
Մանրամասն պատրաստման եղանակին ծանոթանալու համար դիտեք հետևյալ տեսանյութը.