Արդեն գրեթե 500 տարի սուրճը լայն տարածում ունի ողջ աշխարհում, և հանդիսանում է բնակչության սիրելի ըմպելիքներից մեկը։ Շատերը չեն պատկերացնում առավոտն՝ առանց մի գավաթ անուշաբույր, համեղ և արթնացնող սուրճի։
Եթե սիրում եք սուրճ, ապա կարդացեք սա և իմացեք, թե ինչու է կարևոր շարունակել առավոտյան սուրճ խմել.
Սուրճը պարունակում է հակաօքսիդանտներ
Մարդու օրգանիզմը սուրճից ավելի լավ է կլանում օգտակար նյութեր, քան մրգերից և բանջարեղենից։
Բույրն ազդում է որպես հակադեպրեսանտ
Թարմ սուրճի բույրն ազդում է սպիտակուցների վրա, որոնք պատասխանատու են ուղեղի լարման և դրական մտածելակերպի համար։
Սուրճը պաշտպանում է լյարդը
Նույնիսկ ալկոհոլի օգտագործման դեպքում սուրճն ավելի քան 20%-ով նվազեցնում է լյարդի ցիռոզի առաջացման հավանականությունը։
Սուրճը բարձրացնում է մարդու կենսուրախությունը
Այն մարդիկ, ովքեր ամեն օր սուրճ են խմում, երկար ու երջանիկ ապրելու ավելի մեծ ցանկություն ունեն։
Սուրճը նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը
Տվյալ հետազոտությունը վերաբերվում է և կանանց, և տղամարդկանց։
Սուրճը լավացնում է արդյունքները սպրոտի ոլորտում
Բանն այն է, որ սուրճը լավացնում է էներգետիկ փոխանակությունը, ինչն էլ թույլ է տալիս ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ավելի լավ արդյունքների հասնել։
Սուրճը նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման վտանգը
Շաքարային դիաբետի զարգացումը կանխարգելելու համար խորհուրդ են տալիս խմել օրական 4 բաժակ սուրճ։
Սուրճը խթանում է ուղեղը
Ըմպելիքը բարձրացնում է մարու մտավոր ունակությունները։
Եվ վերջինը, սուրճը ուժեղացնում է մարդու մոտ երջանկության զգացումը։