Ինչպես է Լևոն Արոնյանը շնորհավորել սիրելի կնոջը ամուսնության տարեդարձի կապակցությամբ։
Նա նաև գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել
Արդեն երկու տարի է, ինչ հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանը ամուսնացած է ֆիլիպինուհի Արիանա Կաոլիի հետ։
Նրանց պսակադրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին՝ Սաղմոսավանքում։
Հայտնի շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ամուսնության տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է սիրելի կնոջը և գեղեցիկ լուսանկարներ հրապարակել, որտեղ նրանք անչափ երջանիկ են։
«Շնորհավորում եմ, իմ քաղցր տիկին։ Քեզ հետ անցկացրած ամեն օրը կյանքի պարգև է,– անգլերենով գրել է Արոնյանը, ապա ֆիլիպիներեն՝ սիրելիի մայրենի լեզվով, ավելացրել ,– ես քեզ շատ եմ սիրում»։
Շնորհավորում ենք Յատնի շախմատիստին և նրա կնոջը, մաղթում ամուր սեր ու հարատև միություն։