Գիշերային ջղաձգումները, որոնք շատերի են ծանոթ, կարող են շատ ցավոտ ու տհաճ լինել: Ընդ որում՝ այս ջղաձգումներից առաջացած ցավը կարող է անհանգստացնել բավական երկար ժամանակ՝ անգամ, եթե մկանն արդեն թուլացել է:
Այս խնդիրը կարող է ի հայտ տալ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: Բացի այդ, նշանակություն չունի նաև տարիքը, սակայն այն առավել հաճախ անհանգստացնում է 50 տարեկանից բարձր անձանց:
Գիշերային ջղաձգումների առաջացման պատճառը դեռ պարզ չէ, սակայն կան ռիսկի գործոններ, որոնք կարող են նպաստել խնդրի առաջացմանը: Օրինակ՝ դրանց շարքին են դասվում.
- ոտքերի մկանների չափից դուրս շատ ձգվածությունը,
- երկար ժամանակ անշարժ մնալը,
- սխալ դիրքով նստելը,
- բետոնե մակերևույթին երկար ժամանակ կանգնելը:
Բացի այդ, գիշերային ջղաձգումների պատճառ կարող են դառնալ նաև.
- ալկոհոլային կախվածությունը,
- հղիությունը,
- օրգանիզմի ջրազրկումը,
- նյարդամկանային խանգարումները,
- էնդոկրին համակարգի խանգարումները (շաքարային դիաբետ),
- կառուցվածքայն խանգարումները (հարթաթաթություն),
- Պարկինսոնի հիվանդությունը,
- ստատինները, բետա-ագոնիստներն ու միզամուղ դեղամիջոցները:
Այս խնդրի բուժումը կախված է դրա տեսակից: Եթե ջղաձգումները պայմանավորված են օրգանիզմի ջրազրկմամբ, ապա հարկավոր է օրվա ընթացքում ավելի շատ հեղուկ օգտագորխել: Բացի այդ, ջղաձգումները բուժելու և կանխարգելելու համար կարելի է.
- ախտահարված հատվածին ջերմակ դնել,
- օգտագործել օրգանիզմում արյան հոսքը խթանող սնունդ,
- քնելուց առաջ հանգստացնող տաք լոգանք ընդունել,
- ավելի շատ կալիում ու մագնեզիում պարունակող սնունդ օգտագործել, քանի որ այդ տարրերը շատ կարևոր են մկանների համար,
- փորձել թուլացնել մկաններն ասեղնաբուժության միջոցով,
- կրել հարմարավետ ու էրգոնոմիկ կոշիկ,
- խուսափել բարձրակրկունկ կոշիկ կրելուց,
- քնելուց առաջ մի փոքր ձգել ու մարզել մկանները
- կատարել ջրային վարժություններ, որոնք կօգնեն ամրացնել մկանները:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների կամ ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար:
Նյութի աղբյուրը՝ weeklyhealthylife.com