Ինչպես ճիշտ ընտրել շրթներկի գույնը

Գեղեցիկ, ներդաշնակ և բարձրորակ դիմահարդարման ամենակարեւոր տարրերից մեկը ճիշտ ընտրված շրթներկն է: Մեր հոդվածում կպատմենք ձեզ, թե ինչպես ընտրել շրթներկի գույնը:

Հաշվի ենք առնում մեր բնական գույները: Առաջին բանը, որը դուք պետք է հաշվի առնեք շրթներկ ընտրելիս, ձեր մաշկի գույնն է: Եթե մաշկը բաց է կամ գունատ, ձեզ կսազեն սառը երանգները՝ վարդագույնից մինչև սալորագույն:

Եթե մաշկը ցորենագույն է, հանգիստ կարելի է ընտրել կարմիրի երանգները:

Թուխ մաշկ ունեցողների բախտը բերել է. նրանք կարող են հյութեղ և վառ գույններ ընտրել:

Մազերի գույնը նույնպես կարևոր դեր է խաղում: Այսպիսով շիկահեր գեղեցկուհիներին ամենաշատը սազում են նուրբ դեղձի, վարդագույն, մանուշակագույն և նույնիսկ հատապտուղների երանգները: Կարմրահերներին սազում են շագանակագույն երանգները, իսկ թխահերները կարող են ընտրել ցանկացած երանգ, բացի շատ բաց գույներից:

Մի մոռացեք աչքերի գույնի մասին, քանի որ առանց այն հաշվի առնելու շրթներկի ճիշտ երանգ ընտրելը բավականին դժվար է: Շագանակագույն աչքերին համապատասխանում են կարմիր և շագանակագույն երանգները, կապույտ և մոխրագույն աչքերին՝ բեժ և կեռաս գունային գամմայի բոլոր երանգները, սակայն կանաչ աչքերը դառնում են ավելի արտահայտիչ, տեռակոտայի և նարնջի երանգների ֆոնի վրա:

Շուրթերի ձևը նույնպես ազդում է գույների ընտրության վրա: Եթե շուրթերը հաստ չեն, ապա լավագույնը անփայլ գույներից հրաժարվելն է, ավելի լավ կնայվեն պերլամուտր ունեցող երանգները: Ինչպես նաև չենք մոռանում շուրթերի փայլը, որը հավելյալ ծավալի տպավորություն է թողնում:

Իսկ հաստ շուրթեր ունեցողները պետք է մոռանան փայլի մասին: Բացի այդ վառ երանգներ օգտագործելիս՝ պետք չէ չարաշահել: Այլապես ձեր արտաքին տեսքը հմայիչից կդառնա գռեհիկ:

Միշտ ընտրեք շրթներկի գույնը համապատասխան օրվա ժամերին և առիթին: Ամենօրյա դիմահարդարման համար ամենալավը թեթև երանգներն են, օրինակ, նուրբ վարդագույն ևտաք բեժ գույն: Սակայն երեկոյան դիմահարդարման համար դուք կարող եք ընտրել ավելի հագեցած գույները, կարող եք օգտագործել կարմիր և մուգ բալի շրթներկ:

Շրթունքները դեմքի առավել գրավիչ մասերից մեկն են, ահա թե ինչու յուրաքանչյուր կին պետք է իմանա, թե ինչպես ընտրել ճիշտ շրթներկի գույնը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS