Բաղադրամասեր`
- 500 գ յուղոտ հորթի մսին (կարող եք օգտագործել նաև գառան միս) ՝
- 500 գրամ ալյուր,
- 300 մլ ջուր,
- 100 գ սալ,
- 100 գ սող,
- 2 պճեղ սխտոր,
- 1,5 թեյի գդալ աղ,
- մանրեցված չաման,
- կարմիր չիլի պղպեղ,
- համեմ
Պատրաստման եղանակը`
Միսը աղալ, ավելացնել սալ,մանրեցված սոխ և սխտոր։ Վերջում ավելացնել ջուր, այնքան ինչքան միսը կարող է ներծծել, չբաժանվելով իրարից։ Կես կգ մսին մոտավորապես 150 մլ ջուր։ Ըստ ճաշակի կարելի է ավելացնել համեմունքներ
Խմորը
- ալյուր,
- աղ,
- 150 մլ ջուր։
Ստացված խմորը 1 ժամից ավել չի թույլատրվում պահել, քանզի այն կկորցնի իր հատկությունները։ Լավ խինկալին կախված է թե քանի շերտից բախկացած կլինի խմորը․ Իդեալականը 20 շերտ։ Դրա համար խմորը պեքտ է գրտնակել 1 սմ հաստությամբ և կտրատել 4×4 սմ կտորների։ Ամեն կտորը պետք է գրտնակել և դնել իրար վրա ամեն շերտի վրա նախապես ալյուր շաղ տալ։
Ֆարշը պետք է նախապես պատրաստել, քանզի շերտերից հետո պետք է անմիջապես փաթաթել։ Ամեն կտորի կենտրոնում դնել մոտավորապես 40 գրամ միս։ Եթե մսի վրա ջուր է առաջացել այն պետք է հեռացնել լ: Շերտի անկյուները իրար պետք է կպնեն ինչքան հնարավոր է ամուր։
Իդեալական խինկալին պետք է ունենա մոտ 19 ծալք։ Ստացված պարկը պահել մի ձեռքում իսկ մյուսով պտտել ծալքերը և կտրել ավելորդ խմորը։ Պարկը դնել տախտակի վրա որպեսզի առաջանա հարթ հատակ։
Եռացող ջուրը խառնել, ավելացնել աղ։ Ավելացնել խինկալիները և նորից խառնել։ Իմաստը այն է, որ խինկալիները չկպչեն իրար, կամ հատակին։ ։Եփել այնքան քանի դեռ խինկալիները դուրս չգան ջրի մակերես։ պահել 2-3 րոպե, արդյունքում մոտավորապես 9-10 րոպե
Մատուցելուց առաջ վրան լցնել մանրեցված պղպեղ։