Խոզի բուդ 5 կիլոգրամանոց
սխտոր 15 պճեղ
գազար 1 հատ
մանանեխ 3 ճաշի գդալ
սև պղպեղի հատիկներ 30 հատ
քրքում 1թ/գ
դափնու տերև ըստ ճաշակի
սև պղպեղ աղ
Պատրաստման ձևը
Խոզի բուդը ծակծկել , դանակով անցքեր անել, սխտորի պճեղները կիսել և մտցնել այդ անցքերի մեջ, գազարը նույնպես կտրատել և սև հատիկավոր պղպեղի հետ դնել այդ անցքերի մեջ, մի քանի ժամ ցանկալի է 5 ժամ թողնել աղաջրի մեջ, ապա դուրս հանել
Համեմել մանաեխով, աղով և մնացած համեմունքներով, դնել ջեռոցի տապակի մեջ, ծածկել ֆոլգայով, տապակի մեջ մի ձոքր ջուր լցնել, դնել ջեռոցը 220 աստիճանի տակ 4 ժամ, հետո դուրս բերել ջեռոցից, հանել վրայի ֆոլգան և նորից դնել ջեռոցը, որ կարմրի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն