Ինչպես տարբերել իրական ընկերոջը կեղծ ընկերոջից․․․Սա պետք է իմանա յուրաքանչյուրը
Կարծում ենք, բոլորն էլ երբևէ ունեցել են այնպիսի ընկեր, ով կարծես չի իմացել ընկերության չգրված կանոննե-րը: Նրանք վրեժ են լուծում, խորամանկություն անում, իսկ նրանցից աջակցություն ստանալը անհնար մի բան է թվում:Ահա թե ինչպես կարող եք տարբերել իրական ու կեղծ ընկերներին
Ինչպես են ընկերներն աջակցում
Լավ ընկերը տալիս է ուղիղ այնքան, որքան ստանում է: Այդ հարաբերակցությունը պիտի կազմի 50:50 կամ առ-նվազն 60:40, հակառակ դեպքում ընկերությունն իմաստ չունի:
Վատ ընկերը միշտ ստացողի դերում է, նա միշտ ուզում է ուշադրությունը դեպի իր կողմը ձգել, նույնիսկ եթե օգ-նության կարիք դուք ունեք, այլ ոչ թե նա:
Ինչպես են նրանք օգնության հասնում
Լավ ընկերը միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակում: Իրական ընկեր-ները կմոռանան իրենք իրենց մասին, բայց կգան ձեզ մոտ, եթե վատ վիճակում եք:
Վատ ընկերը հայտնվում է ձեր կյանքում միայն այն ժամանակ, երբ իրեն ինչ-որ բան է անհրաժեշտ:
Երբ իմանում են ձեր կյանքում բարեփոխումների մասին
Լավ ընկերը ուրախ կլինի ձեր հաջողության համար, նույնիսկ ավելի շատ, քան սեփական առաջընթացի, քանի որ նրա համար նորմալ չէ նախանձի զգացում տածելը:
Վատ ընկերոջ համար ընկերությունը՝ փոխադարձ օգնություն ու աջակցություն չէ, այլ ուղղակի մրցակցություն: Եթե դուք մի քայլ առաջ անցնեք, նա կընդունի դա որպես 1:0…
Ինչպես եք ձեզ զգում նրա հետ ժամանակ անցկացնելուց հետո
Լավ ընկերը միշտ դրական էներգիա է փոխանցում, դրական լիցքեր հաղորդում, նույնիսկ եթե հազվադեպ եք հանդիպում: Իրական ընկերները ձեզ հոգեբան չեն համարի, և իրենց խնդիրներով չեն ծանրաբեռնի ձեզ:
Վատ ընկերը ծանրաբեռնում է ձեզ իր մեծաքանակ խնդիրներով ու հոգսերով, և նրանից բաժանվելուց հետո ձեզ ճնշված եք զգում:
Ահա ևս մի քանի նշան՝ վկայող վատ ընկերոջ մասին.
- նա հաճախ է բռնկվում և ձեզ վրա բարկանում
- նրան չի հետաքրքրում, որ կոնկրետ այդ պահին հեռախոսով զրուցելու տրամադրություն չունեք
- ցանկացած վեճի ժամանակ մեղավոր եք հենց դուք
- նկատում եք, որ չարժե նրան պատմել ձեր խնդիրների մասին, քանի որ հետո այդ ամենն իմանում են ուրիշները: