Ինչպես օգտագործել լիմոնը դեմքի բծերից, բշտիկներից ազատվելու ւ փայլուն մաշկ ունենալու համար․․․Խոր-հուրդ են տալիս կոսմետոլոգները։
Շատ մարդիկ են գանգատվում, որ իրենց մաշկը գունատ է և չորացած։ Սակայն գրեթե բոլոր խնդիրները կա-րելի է լուծել բնական միջոցների օգնությամբ։Ահա լավագույն բնական միջոցներից երեքը, որոնք կարող եք պատրաստել տան պայմաններում։
Փոքր տարայի մեջ մի քիչ կիտրոնի հյութ քամեք։ Դրա մեջ թաթախեք բամբակե սկավառակը և քսեք այն հատ-վածում, որտեղ բշտիկներ կան։Թողեք 2-3 րոպե։ Կիտրոնի հյութը կսկսի չորացնել։ Դրանից հետո լվացեք ջրով և սրբեք փափուկ սրբիչով։ Այս բուժումը կարող եք իրականացնել օրական 2 անգամ։
Մի քանի կտոր կիտրոնը մանրացնել և քսել դեմքին։ Այսպիսով կստացվի հզոր դիմակ։Սպասեք 2-3 րոպե, իսկ հետո լվացեք գոլ ջրով։
Կիտրոնով և սպիտակուցով դիմակ
Վերցրեք 1 ձու, առանձնացրեք սպիտակուցը։ Սպիտակուցը միացրեք 2ճ․գ․ կիտրոնի հյութի հետ, լավ հարեք։ Խառնուրդը բաժանեք 3 մասի։Մի մասը քսեք դեմքին, սպասեք որոշ ժամանակ, մինչ այն կչորանա, այնուհետև քսեք մյուս մասը։ Կրկին սպասելուց հետո՝ քսեք մնացած զանգվածը։Մի քանի րոպե անց լավ լվացեք դեմքը գոլ ջրով և զգուշորեն չորացրեք փափուկ սրբիչով։
Եղեք առողջ և գեղեցիկ։