Ինչպիսի՞ մայրիկ եք դուք ըստ ձեր հորոսկոպի նշանի. իմ դեպքում լրիվ համընկավ.
Խոյ
Խոյի դրական կողմերը՝
- վստահություն,
- ինքնագիտակցում,
- ուժ,
- քաջություն:
Բացասական կողմերը՝
- մրցակցության ոգին,
- զայրույթը,
- սահմանափակ հայացքները,
- մոլուցքը,
- սնափառությունը,
- էգոցենտիզմը
Խոյի նշանի տակ ծնված մայրիկը խիստ և պահանջկոտ է: Նա ուժեղ է և դիմացկուն է, և հենց այդ
հատկանիշներն էլ նա փոխանցում է նա իր երեխաներին: Այս նշանի կանանց հատուկ է կոպիտ ու նրբագեղ բնույթը: Դառնալով մայրիկներ նրանք փորձում են դառնալ աշխարհի լավագույն
մայրիկները: Խոյ մայրը շատ վաղ է սկսում կարծել, որ իր երեխաները չափահաս են: Նրա
երեխաները մեծանում են ազատ եւ անկախ, բայց այնուամենայնիվ նա փորձում է ամեն ինչ անել
իր երեխայի համար:
Ցուլ
Դրական կողմերը՝
- հավասարակշռություն,
- լավ ճաշակ,
- ողջամտություն,
- աշխատասիրություն:
Բացասական կողմերը՝
- քմահաճություն,
- խանդավառություն,
- նյութապաշտություն,
- տրամադրության տատանումներ,
- սնափառություն
Ցուլ մայրիկը գնահատում է հարմարավետությունը և վայելքը, և, իհարկե, միշտ գիտի, թե ինչպես
պետք է այն ստեղծել, նա գործնական կին է, ամուր կանգնած է ոտքերի վրա: Երեխաներին
փոխանցում է կենսասիրություն, սիրում է համեղ պատրաստել, և գեղեցիկ հագնվել , սովորեցնում է գանահատել կյանքի հաճույքները: Ցուլ մայրիկը ձգտում է կապել երեխային ընտնիքի հետ և վերահսկում է նրա կյանքը: Նա շատ տնտեսող է և միշտ դրամ ունի պահած սև օրվա համար:
Երկվորյակ
Դրական կողմերը՝
- բազմազանություն,
- հետաքրքրասիրություն,
- ինքնատիպություն,
- սրամտություն
Բացասական կողմերը՝
- անհետևողականություն,
- սահմանների բացակայություն,
- ինքն իրեն հակադրվելու ցանկություն,
- անհամբերություն,
- չլսելու ունակություն
Երկվորյակ մայրիկը իր երեխայի համար իսկական ընկեր է, ում հետ երեխան կարող է ցանկացած
խաղ խաղալ: Երկվորյակ մայրը շատ անմիջական է, սիրում է սիրում է հյուր գնալ և
ճանապարհորդել, երբեմն թեթևամիտ է թվում: Հաճախ նման մայրերի երեխաները մեծանում են
թողտվության մթնոլորտում, և առանց հատուկ դաստիարակչական սկզբունքների, թույլ են տալիս նրանց շատ բան անել և ինքնուրույն որոշել իրենց անելիքը:
Խեցգետին
Դրական կողմերը՝
- զգացմունքայնություն,
- հարմարավետություն,
- լավ ճաշակ
Բացասական կողմերը՝
ձգտում,
չափազանց հոգատարություն,
տրամադրության տատանումներ,
վախ,
խանդ
Նա իր հսկողության տակ է պահում իր երեխաների կենսագործունեությունը, մշտապես խնամքով
է շրջապատում նրանց, շատ բարի եւ սիրալիր է, եւ հենց այդ հատկությունների համար նրան շատ
բան կարելի է ներել: Նրա հուզականությունը պահպանվում է մինչև կյանքի վերջ: Նրանք պահում
են Երեխայի ծնունդից ի վեր իրենց կարծիքով կարեւոր եւ նշանակալի բաներ `լուսանկարներ,
նամակներ, գրառումներ: Խեցգետին մայրիկը ուշի- ուշով հետևում է իր երեխաների առողջությանը, որ ժամանակին կերակրվեն ու հագնվեն:
Առյուծ
Դրական կողմերը՝
- առաջնորդություն,
- հնարամտություն,
- վստահություն
Բացասական կողմերը՝
- եսակենտրոնություն,
- դրամատիզմ,
- ավելորդ լավատեսություն:
Առյուծ մայրիկը մեծ հեղինակություն է իր երեխաների աչքերում: Նա սովորեցնում է իր
երեխաներին ինքնավստահ լինել: Նա սովորեցնում է լավատես լինել և հույսը երբեք չկտրել; Նա
միշտ իր երեխաների կողքին է, և եթե բարկանում է, ապա փորձում է զսպել բարկությունը: Նրա
համար չափազանց կարևոր է երեխաների կողմից փոխադարձ հարգանք ստանալը:
Կույս
Դրական կողմերը՝
- կազմակերվածություն,
- կարգապահություն,
- առողջ դատողություն,
- ինտելեկտ
Բացասական կողմերը՝
- անհանգստություն,
- նյարդայնությունը,
- ինքնաբավարարվածություն,
- ամեն ինչ վերլուծելու հակում:
Կույս մայրիկը սովորեցնում է լինել միշտ կազմակերպված և պլանավորել անելիքները: Նա շատ
հոգատար է, ջանասեր, ցուցաբերում է մեծ ուշադրություն երեխաների նկատմամբ, ինչպես նրանք հագնված, արդյոք հագուստը լավ է արդուկված, արդյոք կոշիկները փայլում են, այդյոք լավ են սնվում: Նրանք իրենց երեխաներին լավ ճաշակ են սովորեցնում:
Կշեռք
Դրական կողմերը՝
- համբերատարություն,
- նրբաճաշակություն,
- լավ ճաշակ,
- արդարամտություն
Բացասական կողմերը՝
- անհետևողականություն,
- սնափառություն
Կշեռք մայրիկն իր երեխաների համար ավագ ընկեր է, նա հիանալի դաստիարակություն է տալիս
իր երեխաներին: Կշեռք մայրիկները չափազաց դեմոկրատ են, ջանում են բազմակողմանի
դաստիարակել իրենց երեխաներին: Նրանց սովորեցնում են երեխաներին լինել խաղաղասեր,
արդարամիտ: Երբեմն նա պահանջկոտություն է ցուցաբերում և երեխաներից ակնկալում է
ջերմություն ու սեր: Երբեմն դյուրագրգիռ են, բռնկուն, բայց արդարաամիտ ու քնքուշ:
Կարիճ
Դրական կողմերը՝
- ուժեղ,
- կայուն,
- ինտուիտիվ,
- կամքի ուժ
Բացասական կողմերը ՝
- հսկողություն,
- հուզական սառնություն,
- չափազանց համառություն
Կարիճ մայրիկը անսահման սեր է տածում իր երեխաների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ
նրա հետ շատ բարդ է, երբեմն նրա հետ դժվար է լինում լեզու գտնել նույնիսկ սեփական
երեխաներին, եթե նա հոգեպես և բարոյապես զարգացած չէ, ապա ամբողջ կյանքում կարող է ճնշել երեխաներին, պարտադրել իր հայացքներն ու սովորեցնել պայքարել: Նա երեխաների համար մշտապես հուզական սթրեսներ է ստեղծում, նա պատեհ-անպատեհ խառնվում է իր երեխաների կյանքին: Նա մշտապես փորձում է երեպաներին պահել իր հսկողության դաշտում:
Աղեղնավոր
Դրական կողմերը
- իմաստություն,
- հումորի և չափի զգացում
Բացասական կողմերը՝
- անհամբերություն,
- կոպտություն,
Աղեղնավոր մայրիկը մշտապես շարժման մեջ է, նրա երեխաները սովորում են նրա կյանքի ռիթմին, և չեն վախենում ռիսկի դիմել: Աղեղնավոր մայրիկը հիանալի կազմակերպիչ է, ցանկացած միջոցառում կարող է տոնի վերածել: Ամեն առիթով կարող է հումորներ անել ու երեխայի տրամադրությունը բարձրացնել: Աղեղնավոր մայրիկը չափազանց ուշադիր է երեխաների նկատամբ և օգնում է նրա ինտելեկտուալ զարգացման մեջ:
Այծեղջյուր
Դրական կողմերը
- պլանավորում ,
- կարգապահություն,
- ավադույթների արժեվորում,
- հետևողականություն,
- համբերատարություն
Բացասական կողմերը՝
- անհանգստություն,
- տագնապայնություն,
- ավելորդ զգուշություն,
- հոռետեսություն,
- կասկածամտություն
Այծեղջյուր մայրիկը նպատակասլաց է, կազմակերպված, երբեմն սահմանափակում է երեխայի
ազատությունը, դրա կողքին մեծ հարգանք են դրսևորում երեխայի անձի ու հեղինակության
նկատմամբ: Նա շատ զուսպ է, քչախոս, նա չի սիրում երես տալ երեխաներին, կարող է խիստ
պատժել նրանց:
Ջրհոս
Դրական կողմերը՝
- յուրօրինակություն,
- արդարամտություն
Բացասական կողմերը՝
- սահմանափակություն,
- անհանգստություն,
- դրամատիզմ:
Ջրհոս մայրիկը երբեմն բռնապետ է, և ուժեղ անհատականությամբ նրա երեխաները հաճախ
մեծանում են որպես խռովարարներ, իսկ թույլ անհատականություն ունեցող երեխաներին նա
կարող է ճնշել ու ողջ կյանքում այդպես ճնշված պահել իր կողքին: Նրա երեխաները մեծանում են
լիարժեք ազատության մեջ, կարող են լիովին ինքնարտահայտվել: Նա կարող է սովորեցնել իր
երեխաներին ինչպես ապրել ժամանակակից դաժան աշխարհում : Ջրհոս մայրիկը սիրում է երես
տալ երեխային, նա չունի հստակ սկզբունքներ և հատուկ դաստիարակչական ծրագիր:
Ձկներ
Դրական կողմերը՝
- կարեկցանք,
- զարգացած երևակայություն,
- հոգատարություն,
- հնարամտություն
Բացասական կողմերը՝
- անկայություն,
- մեղքի զգացողություն
Ձուկ մայրիկը մշտապես փորձում է իրենից կախվածությայն մեջ պահել սեփական
երեխաներին: Ձուկ մայրիկը կարող է երեխաների խոսել կյանքի այնպիսի հարցերի մասին, որոնք
վաղ տարիքում չպետք է երեխաներն իմանան, դա նպաստում է երեխայի հուզական և սեռական
կայացմանը, սակայն որոշ դեպքերում դա կարող է խանգարել: Նա զգայուն է ու մելանխոլիկ, իր
երեխաներին վերաբերվում է որպես փոքրիկ հրեշտակների, չնայած նրա երեխաների համար
այնքան էլ հեշտ չէ նրա հետ , նրա տրամադրությունն անկայուն է, առավոտյան լավ՝ երեկոյան
վատ, և վայ երեխաներին, եթե նա վատ տրամադրություն ունի: