Ինչպիսի թագավորական որակներ ունեք դուք ըստ ծննդյան ամսվա:շ
Հունվար
Հունվարին ծնվում են հսկայական համբերություն, դիմացկունություն ունեցող մարդիկ:
Այդպիսի կանայք կյանքում ցանկացած փոփոխություն արժանապատվորեն են ընդունում: Որպես կանոն, չեն հուսահատվում, ծանր պահերին խորհրդով օգնում են ուրիշներին:
Եթե հունվարին ծնվածների համբերությունը սպառվում է, ավելի լավ է՝ նրանց ճանապարհին չկանգնել՝ կտորեն ու չեն նկատի:
Այդպիսի կանանց համար դավաճանությունն անընդունելի է:
Փետրվար
Փետրվարյան թագուհիները համառ են իրենց նպատակին հասնելու գործում:
Նրանք հաստատակամ են, ինքնաբավ, ամբարտավան, բայց սրիկա չեն:
Փետրվարին ծնված կանանց չեն վախեցնում դժվարությունները: Բարդ իրավիճակներում հավաքվելու, վայրկենաբար ճիշտ որոշումներ ընդունելու նրանց ունակությունը հիացնում է:
Նրանց հեշտությամբ հաջողվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել:
Այս կանանց հրաշալի զարգացած վեցերորդ զգայարանը լավ օգնական է մարդու բնավորությունը հասկանալու, ուսումնասիրելու գործում:
Փետրվարին ծնված թագուհիները հրաշալի են շփվոմ երեխաների հետ:
Մարտ
Բնածին լեդի են:
Մարտին ծնված կանայք բավական զգայուն են, մեղմ դիմելիս, խոցելի, համեստ:
Նրանց նույնիսկ համառությունը ոչ թե նյարդայնացնում է, այլ գրավում:
Այս մարդիկ առանձնանում են իրենց անհատականությամբ:
Նրանք անպայման իրենց համար արքաներ են գտնում, որոնք կյանքում քայլում են իրենց կողքով՝ պահպանելով, պաշտպանելով, շատ սիրելով:
Ապրիլ
Ապրիլին ցուցարար-թագուհիներ են ծնվում:
Նրանց ըմբոստ բնավորությունը դրսևորվում է ոչ թե համընդհանուր ընդունված նորմերը մերժելով, այլ աշխարհայացքով:
Նրանք համարձակ, վճռական, միշտ անկեղծ և անհավանականորեն կանացի են:
Ամենուր և միշտ հասնում են իրենց ուզածին:
Ոչ մի տղամարդ չի կարող անտարբեր անցնել ապրիլյան թագուհու կողքով:
Մայիս
Արտաքինից նրանք կարող են նուրբ աղջիկ ինել, բայց նրանց ներսում ապրում է իսկական ամազոնուհի, մարտիկ-կին:
Նա խիստ է և արդարացի:
Իր մեջ անհամատեղելին համատեղելու, միաժամանակ նուրբ , կանացի և ուժեղ լինելու ունակությունը շատերին հիացնում է:
Որպես կանոն, մայիսին ծնվածերի կյանքում ամեն ինչ հաջող է դասավորվում:
Հունիս
Այս կանայք մադկանց «բաց գրքի» պես կադում են:
Նրանք ագրեսիայի ոչ մի դրսևորում չեն ընդունում: Շրջապատողները նրանց սիրում են բարության, բարեսրտության համար:
Նրանք շատ հեռատես են, սակայն իրենց զգացողությանը լսել սկսում են հասուն տարիքում:
Հուլիս
Իսկական սրտակեր են:
Դեռ մանկուց արքայադուստր-գեղեցկուհու տեսք են ունենում:
Տարիքի հետ դառնում են ավելի գրավիչ, նրանց շատ են սիրում:
Հուլիսյան թագուհիներն իրենց արտաքին գեղեցկությունից խելամիտ են օգտվում՝ լիովին հենվելով գեղեցկության և հմայքի վրա:
Պատահում է, որ երիտասարդ տարիքում աղջիկներն ընտրում են կյանքի սխալ ընկերոջ, սակայն որոշ ժամանակ անց իրական սեր են գտնում և մինչև կյանքի վերջը երջանիկ ապրում:
Օգոստոս
Իսկական ղեկավար, ով կարողանում է կազմակերպել անձնակազմին, աշխատանքը գրագետ բաշխել աշխատակիցների միջև:
Այպիսի կանայք կյանքոմ բավական հաջողակ են, անհավանական բարձունքների են հասննում կարիերայում: Սակայն ամենաշատն ընտանեկան հարմարավետությունն են գնահատում, ընտանեկան արժեքները: Ամուսինը, երեխաները տունը միշտ առաջնային են:
Իսկապես արքայական անհատ են, ազնիվ:
Սեպտեմբեր
Սեպտեմբերը փերի-թագուհիների ամիս է:
Ունեն բազմազան բնավորություն, վարպետորեն կարող են ոչնչից ամեն ինչ ստանալ:
Նրանք հրաշալի խոհարար են, տնտեսուհի, կարողանում են յուրահատուկ նորույթ կազմակերպել ընտանեկան հանգստի համար:
Ունեն նուրբ գրական զգայնություն, ոչ ստանդարտ ստեղծագործական տաղանդներով:
Հոկտեմբեր
Ամենազգայուն թագուհիներն են:
Միայն մեկ հայացքով գրավում են տղամարդկանց, վերջիններս «մահանում են» սիրուց, կրքից:
Այդպիսի գեղեցկուհիների մեջ հույզերն են փոթորկվում, բայց արտաքուստ հանգստության մարմնացում են:
Նոյեմբեր
Թեժ են, կարողանում են իսկապես սիրել:
Լավ են գլուխ հանում մարդկանց հոգեբանությունից, նրանց զգում են ենթագիտակցաական մակարդակում:
Ցանկության դեպքում կարող են կախարդել, նրանց երազները հաճախ իրականանում են:
Դեկտեմբեր
Թագուհի-զբոսաշրջիկ են
Մի տեղում չեն նստում:
Նույնիսկ եթե որոշ հանգամանքների պատճառով չեն կարող շրջագայել, հոգին երազում է, ուզում են:
Նրանք դառնում են լավ կին՝ օրինական, հավատարիմ, նվիրված: Սակայն նույնիսկ սիրելիի կողքին կարող են որևէ արգելված բանի մասին երազել՝ կյանքը փոխելու, հույզերի մասին, որոնք իրենց անհրաժեշտ են օդի պես:
Դեկտեմբերյան գեղեցկուհիները թեթև են շփման մեջ, նրանց հետ միշտ հետաքրքիր է: