Որ սանրով եք նախընտրում սանրվել, ընտրեք ձեր սանրը եւ կարդացեք.
1 Նիմֆա
Դուք կանացիության եւ քնքշանքի մարմնացում եք: Տղամարդկանց համար՝ ոգեշնչման աղբյուր: Համեստությունը, սիրալիր ժպիտը, մեղմ ձայնը եւ լավ շարժուձեւը գրավում են շրջապատին:
Դուք չեք խառնվում ուրիշների գործերին, երբեք չեք ընդհատում ու չեք վիճում:
Հագուստը միայն ընդգծում է ձեր կանացիությունը: Ձեզ չի համապատասխանում օֆիսային աշխատանքը, հեեւաբար դուք ընտրում եք ստեղծագործ կյանքը, աշխատանքը երեխաների հետ ու բարեգործությունը:
2 Անկախ անհատ
Խիստ եւ ուղղամիտ կին, ով երբեք չի խուսափում պատասխանից: Նա մնում է իր կարծիքին ու հետ չի կանգնում իր սկզբունքերից:
Օբյեկտիվ է, ռեալ է նայում հարցերին: Տղամարդկանց հետ շփվում է հավասարի նման: Նա ինքնաբավ է ու անկախ:
Նա սիրում է հարմարավետություն ամեն ինչում:
3 Հմայիչ ու հասարակ
Մյուսներից դուք տարբերվում եք բարությամբ ու շփվող բնավորությամբ: Շատերի հմար դուք կարող եք ասարակ թվալ, բայց դուք գիտեք ձեր արժեքը: Դուք քեն չեք պահում, չեք կուտակում բացասական էմոցիաներ:
Դա օգնում է ապրել նրդաշնակ ու հանգիստ: Դուք հրաշալի տնային տնտեսուհի եք: Բոլոր տիպի կանանցից դուք ամենաիմաստունն եք:
4 Մինիմալիստ
Դուք սիրում եք իդեալական կարգուկանոն: Ամեն բան իր տեղում պետք է լինի, ինչպես դարակներում այնպես էլ գլխում: Շատ գրագետ եք վարվում փողի հետ, ատրաստ եք ծախսել այն կրթության, ինքնազարգացման, առողջության վրա:
Ձեր շրջապատում չկան ավելորդ մարդիկ: «Ավելորդ ոչինչ» ահա ձեր լոզունգը:
5 Ավանտյուրիստ
Դուք սիրում եք ազատությունն ու ապրում եք թեթեւ: Միօրինակը ձեզ ձանձրացնում է, սիրում եք փոխել միջավայրը: Չունեք հստակ կարծիք, այն փոխում եք կայծակնային արագությամբ: Մարդիկ դժվարությամբ են ընտելանում ձեզ:
Դուք բարի եք եւ պատրաստ եք օգնելու: Ունեք բազում հետաքրքրություններ, հաճախ եք փոխում աշխատանքը, փորձելով ձեր ուժերը տարբեր ոլորտներում:
6 Պահպանողական կին
Առաջնայինը ձեզ համար կայունությունն է: Վստահ քայլում եք ձեր ճանապարհով, հավատարիմ մնալով ձեր հայացքներին ու ճաշակին: Ցանկացած փոփոխություն ու նորույուն ձեզ մոտ առաջացնում է սթրես:
Աշխատեք ավելի ճկուն լինեն եւ փորձել ինչ-որ նոր ու հետաքրքիր բաներ: Խոսքը ոճի, կենցաղի ու հարաբերությունների մասին է:
7 Բիզնես լեդի
Դուք սովոր եք ամեն ինչ պահել հսկողության տակ: Այն ուժն ու ճնշումը, որով դուք քայլում եք կյանքում, հաճախ վանում են մարդկանց: Այդ պատճառով էլ ընկերների քանակը քիչ է:
Հագուստի մեջ նախընտրում եք խիստ եւ ուղիղ սիլուետները, թանկարժեք կտորներն ու աքսեսուարները: Զուգընկերոջ նկատմամբ ունեք խիստ պահանջներ, հետեւաբար հաճախ կյանքի ընկեր եք գտնում միայն հաասուն տարիքում: