Հավանաբար դուք նույնպես լսել եք,որ սուրճը նպաստում է պուլսի կարճաժամկետ արագացմանը և արյան ճնշ-ման բարձրացմանը։ Բազմաթիվ բժիշկներ վստահ են, որ սուրճի հաճախակի օգտագործումը սրտանոթային հի-վանդությունների պատճառ է դառնում, իսկ հիպերտոնիկներին և սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մարդ-կանց սուրճը առհասարակ հակացուցված է։
Այսպիսով, առաջին պատճառը, թե ինչու պետք չէ սուրճ խմել։ Առաջին հերթին, մեծ է հիպերտոնիկ հիվանդութ-յան առաջացման վտանգը։ Այդ իսկ պատճառով էլ մարդիկ ստեղծել են առանց կոֆեինի սուրճ, որպեսզի անու-շաբույր ըմպելիքը կարողանան վայելել բոլորը։Սակայն կարևոր է նշել,որ 2002 թվականին կատարված հետազո-տության արդյունքում պարզվել է, որ կոֆեինը չի ազդում արյան ճնշման բարձրացման վրա։
Հետազոտությունը կայանում էր հետևյալում․ գիտնականները հավաքել էին մարդկանց երկու խումբ․ առաջին խմբի մարդիկ ընդհանրապես սուրճ չէին խմում, իսկ երկրոդ խմբի մասնակիցները խմում էին, այն էլ մեծ չափա-բաժիններով։ Արդյունքում պարզվեց, որ սուրճն իսկապես ազդում է արյան ճնշման բարձրանալու վրա, բայց դա վերաբերվում է միայն առաջին խմբի մարդկանց։
Կատարվել է նաև մի այլ հետազոտություն՝ 33 տարի տևողությամբ, ինչի արդյունքում հայտնի դարձավ, որ ա-մեն օր սուրճ խմող մարդիկ իրենց ենթարկում են ճնշման բարձրացման վտանգին, սակայն հիպերտոնիա ձեռք-բերած մարդկանց տոկոսը հավասար է սուրճ առհասարակ չխմող մարդկանց տոկոսին։