Ինչքան գումար են նվիրել Ծառուկյանի դստեր շարասյունը կանգնեցրած երեխային և ինչ է արել նա այդ գումարով

Հարսանիքը բավականին բուռն քննարկվեց հասարակության շրջանում: Շատերի կողմից հարսանիքը քննադատվեց շատ շքեղ լինելու պատճառով, շատերի պնդմամբ՝ նոր Հայաստանում այսպիսի շքեղ հարսանիքիներ չպետք է լինեն:

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Եկեղեցու արարողությունից հետո, երբ հյուրերը պատրաստվել են լքել եկեղեցու բակը, աբովյանցի մի երեխա փակել է հարսանքավորների ճանապարհը և գումար պահանջել, վերջիններս էլ տղային տվել են 300 հազար դրամ, տղան էլ այդ գումարով Mobile centre խանութից հեռուստացույց է գնել իրենց տան համար:

Հիշեցնենք, որ Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ խնջույքը՝ Փարավոն ռեստորանում, որը պատկանում է հենց Գագիկ Ծառուկյանին:

Աղջկա հարսանիքի համար Ծառուկյանն ամողջությամբ ձևափոխել էր սրահի դիզայնը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS