ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն առաջին անգամ Հայաստան այցելել է դեռ 1984-ին, իր հոր՝ այն ժամանակ արդեն Կանադայի պաշտոնաթող վարչապետ, Պիեռ Թրյուդոյի հետ։ Այսօր, ի պատիվ Կանադայի վարչապետի մատուցված պաշտոնական ընթրիքի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջինիս նվիրեց նրա հոր՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ արված և հեռավոր այն ժամանակներից պահպանված լուսանկարները»։ |