«Ինչ ասել եմ, ասել եմ արդեն». Դավիթ Տոնոյանն՝ իր աղմկահարույց հայտարարության մասին

«Ինչ ասել եմ, ասել եմ արդեն:

Դրանից ավելի չեմ կարծում, որ պետք է մեկնաբանել: Խնդրում ենք՝ այսքանով սահմանափակվենք, որովհետև հայտարարություններ անելուց ես հիմք ունեմ. մեր ԶՈւ-ի պատրաստակամությունն այն աստիճանի է, որ այն ինչ հայտարարում ենք, անելու ենք»,- անդրադառնալով իր աղմկահարույց հայտարարությանը՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք՝ նախարարն ասել էր, որ 2016թ. ապրիլյան ագրեսիայի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է զերծ չմնալ իր ունեցած ողջ զինանոցը կիրառելու «գայթակղությունից»՝ հակառակորդին վճռական և մասշտաբային դիմադրություն ցույց տալու համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS