Ռուսական Kommersant լրատվական գործակալությունն անդրադարձել է հունվարի 11-ին Հայաստանի,Ռուսաս-տանի ու Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման արդյունքներին՝ նշելով, որ Հայաստանում ու Ադր-բեջանում տրամագծորեն հակառակ գնահատականներ են եղել:
«Ադրբեջանում հանդիպումը համարում են արդյունավետ, քանի որ ձեռք է բերվել տարածաշրջանում տնտեսա-կան և տրանսպորտային կապերի ապաշրջափակման որոշում: Մինչդեռ հայ հասարակությունն առաջնահերթ է համարում գերիների վերադարձը, այնինչ դրա փոխարեն քննարկվում է տնտեսական օրակարգ՝ Ադրբեջանի պնդմամբ»,- գրում է աղբյուրը:
Ըստ լրատվականի, խոսքը գնում է երկու հիմնական ուղղությունների մասին՝ առաջինը Ադրբեջանի կենտրոնա-կան հատվածներից միջանցքն է դեպի Նախիջևանի անկլավ, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մար-զով: Երկրորդը Երևանից միևնույն Սյունիքի մարզով ձգվող երկաթուղին է, որը շարունակվում է Նախիջևանի միջով:
«Երկու երթուղիներն էլ ակտիվորեն օգտագործվել են խորհրդային ժամանակաշրջանում,բայց Լեռնային Ղարա-բաղի հակամարտության սկզբից ի վեր դադարել են գոյություն ունենալուց: Արդյունքում տուժել է նաև Ռուսաս-տանը: Երբ վրաց-աբխազական կոնֆլիկտի պատճառով գնացքների շարժը Ռուսաստանից Վրաստան դարձավ անհնարին, Հայաստանը կորցրեց իր ամենահուսալի երթուղին դեպի հիմնական դաշնակիցը, իսկ Ռուսաստանը զրկվեց Թուրքիայի երկաթուղային ուղիներին միանալու հնարավորությունից:
Արդյունքում Հայաստանի երկաթուղուց փաստացի մնաց մի փոքրիկ հատված՝ Երևան-Թբիլիսին, իսկ ապրան-քները Ռուսաստանից կարող են գալ միայն Վրաստանի ռազմական մայրուղով, որը պարբերաբար փակվում է եղանակային պայմանների պատճառով:
Հայաստանի համար լուրջ օժանդակություն կարող էր դառնալ Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը, բայց և դա մինչ օրս անհնարին է եղել, քանի որ երկրները կապվում էին միայն մեկ լեռնային ճանապարհով:Մոս-կվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է ձեռնտու լիներ բոլոր 3 կողմերին: Ադրբեջանին անհրաժեշտ է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ դեպի Թուրքիա ու Հայաստան, Հա-յաստանին՝ դեպի Ռուսաստան ու Իրան:
Սակայն փաստացի բանակցությունների արդյունքում իրեն հաղթանակած է զգում միայն Իլհամ Ալիևը,իսկ ահա Նիկոլ Փաշինյանն իր խոսքում սևեռվեց ոչ թե ձեռբերումների, այլ չլուծված հարցերի վրա՝ շեշտելով Բաքվի չկա-մությունը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և գերիների ճակատագրի շուրջ քննարկումների վերաբերյալ»,- գրում է Kommersant-ը: