Ինչ էր շշնջում ստրուկը Կեսարի ականջին՝ ամեն անգամ դափնեպսակը գլխին դնելիս

Հին Հռոմում ամեն անգամ, երբ Կեսարը պատրաստվում էր Ծերակույտի /Սենատի/ շենք մտնել, նրա գլխին դափնեպսակ դնողը ինչ-որ բան էր շշնջում Կեսարի ականջին․․․


Հետո, երբ նրան հարցնում են, ի՞նչ ես քչփչում աշխարհակալի ՝ Կեսարի ականջին, դափնեպսակ դնող ստրուկը պատասխանում է․
— Ես Կեսարի խնդրանքն եմ կատարում․․․
— Կեսարի՞․ ․- զարմանում են հետաքրքրվողները․

— Կեսարը ի՞նչ կարող էր խնդրել ստրուկից․
-Ամեն անգամ դափնեպսակը նրա գլխին դնելիս, ես նրա ականջին շշնջում եմ․- Հիշի՛ր, դու սովորական մահկանացու ես, Աստված չես․․․
Այդ հիշեցումն էր խնդրել Կեսարը ստրուկից։

Սիլվա Յուզբաշյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS