Ինչ է պետք հասցնել անել մինչ 2022 Վագրի տարին սկսելը… Մինչ Նոր Տարի պարտադիր է կատարել այս կետերը։Շուտով բոլորը
սկսելու են պատրաստվել 2022 թվականը դիմավորելուն: Ժամանակն է մտերիմների համար նվերներ ընտրելու և տնից անպետք
իրերը դուրս հանելու համար: Որպեսզի Վագրի տարին բարենպաստ լինի, պետք է իմանալ որոշ կանոնների մասին:
- Թալիսման ձեռքբերեք
Թալիսմանը հաջողություն է բերում տուն: Կարող եք ընտրել Վագրի տեսքով փոքր արձանիկ, օրինակ, պատրաստված թանկարժեք
ապակուց կամ որևէ այլ նյութից: Կարող եք նաև վագրի տեսքով տոնածառի խաղալիք գնել, կամ երեխաների հետ միասին ձեռքի
տակ եղած կտորներից վագրիկ պատրաստել:
- Կազմել ամանորյա սեղանի մենյուն
Վագրերը սիրում են միս: Բացի այդ խորհուրդ է տրվում սեղանին դնել թարմ մրգեր ու կանաչ աղցաններ: Թեպետ Վագրը վայրի
կենդանի է, բայց նա ունի բարի հոգի: Ցանկալի է ծածկել սեղանը սպիտակ սփռոցով և զարդարել այն ոսկեգույն դետալներով:
- Ժամանակ անցկացնել մտերիմների հետ
Ամանորը՝ ընտանեկան տոն է: Իսկ նախատոնական խառնաշփոթն էլ ավելի հաճելի է դառնում, երբ գտնվում եք մտերիմների շրջա-
պատում: Բացի այդ կարևոր է ընտանիքի անդամների հետ պլանավորել մենյուն և զարդարել տունը, միասին գնալ զբոսանքի, ամա-
նորյա ներկայացում դիտել:
- Նվերներ գնել ու փաթեթավորել
Թե ում ինչ պիտի նվիրեք, կարևոր է պլանավորել նախապես, որպեսզի ստիպված չլինեք կարևոր գործերը թողնել մի կողմ ու շրջել
խանութներում:
- Մաքրել տունը
Տոներից առաջ ցանկալի է ազատվել ավելորդ իրերից, որպեսզի նորն ու ավելի լավը ձեր տանը տեղ ունենա: Մաքրությունը կարող
եք իրականացնել տան անդամների հետ միասին: Սկզբում ազատվեք անպետք իրերից, դասավորեք եղածը, լվացեք ու մաքրեք տան
ամեն անկյունը, և միայն հետո անցեք տոնածառը զարդարելուն:Եվ ահա ևս մի քանի գործողություն, որ ցանկալի է հասցնել անել
մինչ տարվա ավարտը.
1․ բարի գործ անել
2․ վերադարձնել պարտքերը
3․ վերլուծել անցած տարին: