Ի՞նչ է սպասվում մեզ մայիսին։ Ո՞ւմ բախտը կբերի սիրո և ֆինանսական հարցերում։ Որտե՞ղ և ե՞րբ մենք պետք է ուշադիր ու զգույշ լինենք։
Ստորև ներկայացնենք աստղաբանի հակիրճ տեսությունը։
Առնետ
Մայիսն Առնետին նոր հոգսեր ու խնդիրներ կբերի։ Նա շատ զբաղված կլինի մայիսին, բայց գոհ կլինի այդ ամսից։
Ցուլ
Արևելյան հորոսկոպի այդ նշանի համար սիրո ամիս է մայիսը, զգացմունքային շրջան։ Նոր ծանոթություն, հաճելի անակնկալներ կլինեն արդեն գոյություն ունեցող հարաբերություններում։ Վայելեք։
Վագր
Հնարավոր են լուրջ բախումներ, որոնք կխաթարեն ձեր սովորական կենսակերպը։ Մայիսին Վագրերին խորհուրդ է տրվում զսպել էմոցիաներն ու խուսափել սադրանքներից։
Ճագար (կատու)
Ավելի լավ է դադար վերցնել այս ամիս ու ոչ մի նոր բան չսկսել։ Ամեն ինչ կգնա ոչ այնպես, ինչպես պետք է։
Ճիշտ ժամանակն է զարգացնելու այն, ինչն արդեն իսկ վատ չի ընթանում։
Վիշապ
Մայիսին ձեզ սպասվում է ֆինանսական շահույթ, նոր նախագծերի հաջող մեկնարկ, շրջապատի ճանաչումն ու մեծարանքը։ Շատերը կփնտրեն Վիշապների ընկերակցությունը։
Այս ամսվա ֆավորիտները Վիշապի տարում ծնված անձինք են։
Օձ
Օձերի համար հանգիստ ժամանակահատված է։ Ոչ մի էմոցիոնալ բռնկում, նեգատիվ իրադարձություն չի խաթարի Օձերի անդորրը։ Մայիսին օձը կհանգստանա ու նոր ուժեր կհավաքի։
Ձի
Ամեն ինչ տրամագծորեն կփոխվի լավագույն ուղղությամբ արդեն հաջորդ ամիս, եթե մայիսին Ձին չարագացնի իրադարձությունները և վերականգնի իր էներգիան։ Սպասվող հաջողությունը շատ ուժեր կպահանջի։
Այծ
Այծը պետք է ի սկզբանե ուշադիր վերաբերվի բոլոր առաջարկություններին ու առավել կոռեկտ լինի նրանց հանդեպ, ովքեր օգտակար կլինեն Արևելյան հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչներին։ Այծերի թիվ մեկ խնդիրը գործերի ու հարաբերությունների ճիշտ ուղղությունն ընտրելիս չսխալվելն է։
Կապիկ
Նա կհասցնի ամենուր ու բոլորի համար անհրաժեշտ ու օգտակար կլինի։ Հաջողության շրջան է։ Կապիկն առույգ է ու գրավիչ։ Սա նրա ժամանակն է։ Թող որ այն ավելի երկար ձգվի։
Աքաղաղ
Աքաղաղի համար լուրջ ժամանակահատված է, վերլուծության, ընտրության ժամանակաշրջան։ Բաց մի թողեք այդ լուրջ սահմանագիծը։ Ապագան կապված է այս ժամանակահատվածի հետ։ Դուք առավել հաջողակ կլինեք, եթե կարողանաք հրաժարվել ավելորդ բաներից։
Շուն
Ավելի լավ է փոխել ամեն ինչ՝ սովոր շրջապատը, ժամանցը։ Օգտակար կլինի մեկուսանալ գործերից ու հոգսերից։ Ճանապարհորդելու ու հանգստանալու ճիշտ ժամանակն է։
Խոզ
Ամեն ինչ բարեհաջող կերպով է ընթանում այս տարվա տիրուհու համար ու, համապատասխանաբար, այն մարդկանց համար, ովքեր ծնվել են Խոզի տարում։ Պետք է խուսափել ու զգուշանալ միայն չար ու ակտիվ մարդկանց նախանձից։