Քունը մեր առողջությունը որոշող ամենակարևոր գործոններից մեկն է: Քնի պակասը կարող է շատ վնասակար լինել: Բայց գիտե՞ք արդյոք, որ մերկ քնելն ավելի լավ է, քան հագուստով:Առանց հագուստի քնելը շատ ֆիզիկական և հոգեբանական առավելություններ ունի:
Ահա դրանցից մի քանիսը
Խորը քուն Մարդիկ, ովքեր մերկ են քնում, ավելի խորն են քնում, քան նրանք, ովքեր անկողին են մտնում հագուստով: Քնի մեջ մարմնի ջերմաստիճանը նվազում է,իսկ հագուստը խանգարում է այդ բնական ցիկլը:Արդյունքում, դուք անընդահատ շրջվում եք, և ձեր քունն ընդհատվում է: Եթե մերկ քնեք, ապա այդ խնդիրները չեն լինի, և դուք կքնեք երեխայի պես:
Պաշտպանություն մանրէներից Մերկ քունը խանգարում է սնկերի և մանրէների աճին: Բացի այդ, մերկ մարմնի վրա քրտինքն անմիջապես չորանում է, և ձեզ ավելի հարմարավետ եք զգում:
Նիհարեցնում է Երբ մերկ եք քնում, ձեր մոտ նվազում է կորտիզոլի մակարդակը, և քունը բարելավվում է, ինչը նպաստում է քաշի կորստին: Եթե ցանկանում եք նիհարել, հրաժարվեք քնազգեստներից:
Լավագույն զգացողություն Մաշկի շփումը մաշկի հետ հանգեցնում է սիրային հորմոնների (ինչպիսիք են օքսիթոցինը) արտադրմանը և մեծացնում ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունների զգայականությունը: Բացի այդ, այն ամրացնում է վստահության և մտերմության զգացողությունը, ինչպես նաև նվազեցնում սրտի բաբախյունը:
Էներգիայի ներհոսք Լավ, առողջ քունը բարձրացնում է էներգիայի մակարդակը, և, արդյունքում, օրվա կեսին ձեր էներգիան չի սպառվում:
Ցավն անցնում էՄերկ քնելը նպաստում է արյան շրջանառությանը և մեղմում ցավը՝ հատկապես որովայնի շրջանում: Երբ ձեզ հարմարավետ եք զգում և ոչինչ չի ցավում, ավելի լավ եք քնում:
Մաշկի վերականգնում Մերկ քունը նպաստում է մաշկի վերականգնողական գործընթացներին,քանի որ ճարպային գեղձերն աշխատում են ամբողջ ուժով,իսկ մաշկն ավելի արագ է կլանում սննդանյութերը: Արդյունքում մեծանում է նյութափոխանակության մակարդակը: