Մաշկային ծածկույթի տեսակի որոշման հիմնական հատկանիշներից է գույնը: Մելանիումն այն պիգմենտն է, որը պատասխանատու է մաշկի գույնի համար և պաշտպանում է այն արեւի ճառագայթներից: «Որքան մաշկի գույնը մուգ է, այնքան այն պաշտպանված է արևի ճառագայթներից» : Մաշկի գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները, որոշ հիվանդություններ և նախօրոք սկսել կանխարգելել:Եվ այսպես
Մաշկը դեղնել է
Ուշադրություն դարձրեք լյարդին: Դեղնության պատճառները շատ են՝ հեպատիտ, արյան հիվանդություններ, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի աշխատանքի խանգարում: Մաշկին դեղին գույն է հաղորդում նաև բիլիռուբին կոչվող պիգմենտը:
Այն լյարդում առաջանում է հեմոգլոբինի էրիթրոցիտների քայքայման դեպքում: Եթե բիլիռուբինն օրգանիզմից դուր գալու փոխարեն ընկնում է արյան մեջ կամ մնում հյուսվածքներում, ապա մաշկի գույնը կարող է դառնալ դեղին կամ նարնջագույն:
Մաշկը կապտավուն է դարձել
Ուշադրություն դարձրեք սիրտ-անոթային, շնչառական համակարգերին: Այդ գույնը վկայում է արյան մեջ թթվածնի անբավարարության մասին: Անհապաղ պետք է դիմել սրտաբանին:
Մաշկի գույնը մգացել է
Ուշադրություն դարձրեք երիկամներին և մակերիկամներին: Մաշկի մուգ կամ նույնիսկ սև գույնը երիկամների հիվանդության կամ միզապարկի ինֆեկցված ախտահարման ամենահավանական պատճառն է: Հարկ է անպայման այցելել ուրոլոգին:
Մաշկը սպիտակել է
Ուշադրություն դարձրեք արյան բաղադրության, նյութափոխանակության, մարսողական, սիրտ-անոթային համակարգերի, թոքերի և վահանագեղձի աշխատանքին:
նյութափոխանակության խանգարում, ինչն էլ խոչընդոտում է երկաթի յուրացմանը:
Մաշկը կարող է գունատվել նաև ցրտից, վախից, ցավից,այտուցներից: Գունատությունը կարող է առաջանալ նաև մաշկի վատ արյունամատակարարումից, հեմոգլոբինի (երկաթի) անբավարարությունից:
Մաշկը կարմրել է
Ուշադրություն դարձրեք արյան, սիրտ-անոթային համակարգի, մարմնի ջերմաստիճանի, ուժեղ ազդեցությամբ վտանգավոր նյութերի (որոնք օգտագործվել են կենցաղում) վրա:
Մաշկը մոխրագույն է դարձել
Ուշադրություն դարձրեք մարսողությանը: Մոխրագույն երանգը սովորաբար պայմանավորված է ստամոքսաղիքային ուղու խնդիրներով: Դա կարող է լինել և գաստրիտ և փորկապություն, նույնիսկ ոչ ճիշտ սնունդը կարող է անդրադառնալ մաշկի գույնի վրա:
Ուշադրություն դարձրեք ամենաաննշան փոփոխություւներին, կանխարգելեք վտանգը և եղեք առողջ:
Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru