Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եվ ո՞վ է ֆեյքերից խոսում, Նառա՞ն, ԲՀԿ-ի Նառա՞ն: Ո՞վ չգիտե, թե ամեն ընտրությունից առաջ որքան ֆեյք եք նետում ֆեյսբուք: Ձեր ֆեյքերից խոսեք, ձեր: Երևանը բարեկարգելու՞ եք, որովհետեւ փող կա՞: Լու՞րջ: Որտեղի՞ց էդ փողերը: Ծառուկյանը տարիներ շարունակ Ռոբին, հետո էլ Սերժին է ծառայել, որ հանգիստ փող սարքի ժողովրդի ոտնահարված արժանապատվության, ժողովրդից գողացած քվեների, նույն ժողովրդին մի քանի հազարով մուրացիկ, ուզվոր դարձնելու հաշվին ու հիմա եկել, խոսում եք փողերի՞ց: Ինչ-որ մեկի վրա թքելուց է խոսում այս տիկինը, ախր ԲՀԿ-ում եղողներիդ վրա այնքան թքելու պատճառ կա: Մեկ-մեկ հայելու մեջ նայեք, գուցե օգնի»: