Եթե ցանկանում եք, որ ամուսինը սիրի ձեզ, ապա պետք է սովորեք հարգել նրա մորը: Ուշադրություն դարձրեք ձեր խոսքերին և պահվածքին:Ձեզ ենք ներկայացնում այն արտահայտությունները, որոնք սկեսրոջ մոտ չպետք է թույլ տաք արտաբերել.
« Դուք գլուխ չեք հանի այդ ամենից, քանի որ ժամանակից ետ եք մնացել »
Այս արտահայտությունից հետո ցանկացած սկեսուրի սրտի կաթիլներ պետք կգան: Դուք նրան կհիշեցնեք իր տարիքի և անցած երջանկության մասին:
« Ես իմ որդուն այլ կերպ կդաստիարակեմ »
Այս դեպքում դուք միանգամից մի քանի հարված եք նրան հասցնում և մատնացույց եք անում այն հանգամանքին, որ նրա որդին հեռու է նվեր լինելուց:
« Մայրս ինձ այդպես չի սովորեցրել »
Շարունակեք մտածել, որ ձեր մայրը լավագույնն է, սակայն լռեք այդ մասին սկեսրոջ ներկայությամբ:
« Հիմա ես եմ նրա կյանքի առաջնային կինը »
Մոր հետ մրցելը անիմաստ է: Խուսափեք նման պահվածքից և զերծ կմնաք վիճաբանություններից:
« Նա ձեր փեշի տակ է մեծացել »
Այս արտահայտությունից հետո կվիճեք ոչ միայն սկեսրոջ, այլև ամուսնու հետ:
« Ձեր ամուսնու հետ կարգավորեք ձեր հարցերը և հետո միայն մեզ խրատեք »
Այս արտահայտությունը կվիրավորի ձեր սկեսրոջը և մատնացույց կանի տանը խնդիրներ լինելու մասին:
« Եթե ես իմանային, որ նրա մայրը այսպիսինն է, չէի ամուսնանա նրա հետ »
Նման պնդումները տրամաբանությունից դուրս են:
« Ինչ լավ է, որ երեխաներս ինձ են նման »
Եթե ասում եք, որ չեք ցանկանում, որ ձեր երեխաները իրենց հորը նմանվեն, ապա սկեսուրի մոտ կասկածներ են ծնվում որդու հանդեպ ունեցած ձեր սիրո մասին:
« Մենք ինքներս գլուխ կհանենք »
Դուք անտեսում եք փորձառու մարդու օգնությունը և վարվում եք այնպես, ինչպես ցանկանում եք:
« Շնորհակալ եղեք, որ ես եմ ձեր որդու կինը »
Եթե դուք իդեալ եք, իսկ նրա որդին հիմար, ապա ինչպե՞ս եք ցանկանում, որ նա առանց ձեզ վիրավորելու լսի այդ ամենը:
« Դուք նրան չեք ճանաչում »
Նա իր որդուն լավ է ճանաչում և ձեզ չի պարտադրել, որ ամուսնանաք նրա հետ:
« Ես ձեզանից համեղ եմ պատրաստում »
Եթե նրա պատրաստած ապուրը համեղ չի ստացվել, ապա պետք չէ այդ մասին բարձրաձայնել:
« Ես զբոսնում էի, իսկ նա երեխաներին էր խնամում »
Նման արտահայտությունից հետո դուք ձեր սկեսուրի աչքում վատ կնոջ տպավորություն կթողնեք:
« Նա տան գործերով չի զբաղվում »
Այս արտահայտությունը սկեսուրի մոտ կարեկցանք չի առաջացնի և մեղադրանքների տեղիք կտա: