Ինչnւ ենf hորանջnւմ, փռշտում, փշաfաղվում և զկրտում․․․Oրագնիզմի հnւյժ կարևnր զգnւշացnւմները։ Մարդկային օրգանիզմը մի քա նի համակարգերից բաղկացած բարդ համակարգ է, որը շատ բարդ է հասկանալ ու ընկալել:Ըստ fishki .net-ի՝ մեր օրգանիզմը շաբաթը 7 օր, օրը 24 ժամ շարունակ պաշտպանում է արտաքին վտանգներից՝ նույնիսկ առանց մեր գիտակցելու:
1. Հորանջել- Մինչ այժմ հորանջելու համակարգը դեռևս խորապես ուսումնասիրված չէ, բայց այնուամենայնիվ, որոշակի բաներ գիտն ականները պարզել են:
Մարդու հորանջելու հիմնական պատճառներից մեկն ուղեղի տաքացումն ու հանգստացումն է: Երբ ակտիվ աշխատում ենք և քիչ քն ում, հոգեկան հոգնածություն և սթրես ենք ապրում, օրգանիզմն աշխատանքի է գցում հատուկ պաշտպանական մեխանիզմը: Հորանջ ելու ժամանակ մենք մեծ քանակությամբ թթվածին ենք ներշնչում և թեթևակիորեն թարմացնում ենք ուղեղը, ինչպես նաև բացում ենք շնչառական ուղիները, մեծացնում դեպի արյուն թթվածնի քանակը և հանգստացնում մկանները:
2. Փռշտոց- Փռշտոցի մեխանիզմը մեր օրգանիզմում սկսում է աշխատել այն պահին, երբ քթի խոռոչում կուտակվում են մեծ քանակությ ամբ ալերգեններ, միկրոբներ, փոշի կամ պարզապես աղացած սև պղպեղ:Այդ պահին հատուկ նյարդերի վերջույթները գրգռվում են, և մարդը փռշտում է՝ ազատվելով կոկորդում և քթում կուտակված ավելորդություններից:Կարևորը՝ այդ պահին ձեր դիմաց ոչ ոք չլինի, քանի որ այդ պահին արտաշնչվող օդի արագությունը հասնում է 160 կմ/ժ-ի, իսկ մեկ փռշտոցի մեջ կան ավելի քան 100.000 վնասակար բակտերիաներ:
3. Ձգում- Ձգումը նույնպես յուրօրինակ պաշտպանական մեխանիզմ է,չնայած՝ մենք այն լիովին կառավարում ենք և ձգվում ենք մեր իսկ ցանկությամբ: Այնուամենայնիվ, ձգումը շատ կարևոր է մեր մարմնի համար:Ձգվելու ժամանակ մարմինը պատրաստվում է ֆիզիկ ական ծանրաբեռնվածության, որը զգալու է ամբողջ օրվա ընթացքում: Գիտնականների պնդմամբ՝ ձգումը նաև լավացնում է համի զգացողությունը:
4. Զկրտոց– Զկրտոցն ահազանգ է այն մասին, որ մեր մարսողական համակարգում մի բան այն չէ: Իհարկե, պատահում է, երբ զկրտ ոցն առաջանում է առանց որևէ պատճառի:Բայց, ամենայն հավանականությամբ, սա նշանակում է, որ ձեր օրգանիզմն ասում է՝ «բավ ական է ուտես»:Զկրտոցի դեմ պայքարի միջոց մինչ այժմ գոյություն չունի:
5. Ցնցումներ- Թերևս, ծանոթ է այն զգացողությունը, երբ պառկած եք անկողնում, քնով եք ընկնում, և հենց այդ պահին ձեր մարմինը սկսում է ցնցվել:Բոլոր մկանները սկսում են միանգամից շատ ուժեղ ցնցվել: Սա նույնպես օրգանիզմի պաշտպանական համակարգե րից մեկն է:Հարցն այն է, որ երբ քնով ենք ընկնում, շնչառությունը կտրուկ նվազում է, իսկ զարկերակը մի փոքր դանդաղում է, մկաննե րը թուլանում են, իսկ այդ վիճակն ուղեղն ընկալում է՝ որպես մահամերձ վիճակ: Եվ հենց այդ պատճառով էլ օրգանիզմը ցնցվում է, որ պեսզի արթնացնի իր «տիրոջը»:
6. Մաշկի փքվածությունը խոնավությունից- Կարծում ենք՝ բոլորն էլ բախվել են այս երևույթին, երբ լոգարանում սովորականից երկար մնալով՝ մատների բարձիկների մաշկը փքվում է: Գիտնականների պնդմամբ՝ այս երևույթը պատահական չէ:Օրգանիզմը զգում է, որ բախվել է բարձր խոնավության, իսկ որտեղ խոնավ է, ուրեմն՝ սայթաքուն է: Այդ իսկ պատճառով, մատների մաշկը փքվում է, որպեսզի ի վիճակի լինի հարթ տարածքներից կառչել:
7. Հիշողության կորուստ- Պարզվում է՝ հիշողության կորուստը որոշ դեպքերում ևս օրգանիզմը պաշտպանելու շատ յուրահատուկ հատ կություն է:Լինում են դեպքեր, երբ վթարներից, մեծ սթրեսներից հետո մարդիկ մոռանում են ամենացավոտ պահերը: Օրգանիզմը փո րձում է պաշտպանել մեզ վատ հիշողություններից: Ի դեպ, գիտե՞ք՝ ալկոհոլ օգտագործելիս ինչո՞ւ են հիշողությունը կորցնում: Երբ չա փից շատ ալկոհոլ ենք օգտագործում և թուլանում ենք, մեր ուղեղը մտածում է, թե մեր մարմինը սկսում է ձևափոխվել և խոցելի դառն ալ արտաքին վնասների նկատմամբ, իսկ դա նշանակում է, որ մարդն այդ պահին իր լավագույն ժամանակները չի ապրում:Այդպիսով մոռանում ենք այդ պահին կատարվող ամեն ինչ:
8. Փշաքաղություն- Պարզվում է՝ դրանց առաջին և ամենակարևոր գործառույթը մարմնի ծակոտիներից տաքության արտազատման նվազեցումն է, որի միջոցով օրգանիզմն ավելի հեշտությամբ է տաքանում ոչ հաճելի եղանակային պայմաններում: Իսկ երկրորդը՝ էմոց իոնալ ռեակցիան, գիտնականների կողմից դեռևս ուսումնասիրված չէ:
9. Արցունքներ- Բացի լորձաթաղանթը պաշտպանելուց, արցունքները համարվում են նաև օրգանիզմի էմոցիոնալ պաշտպանական միջոց:Գիտնականները պնդում են, որ օրգանիզմում ստեղծված է հզոր զենք, որը կոչված է էմոցիոնալ ծանր ցավից շեղելու համար: