Ինքնասպան է եղել 5-րդ դասարանի երեխա: Հարգելի ծնողներ, ուշադիր եղեք Ձեր երեխաների ամեն մի քայլին

Գյումրիում այսօր 5-րդ դասարանցի աշակերտ է ինքնասպան եղել:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղային կախված վիճակում հայտնաբերել է մայրը:

Վերջինս աշխատում է Գյումրի բժշկական կենտրոնում որպես բուժքույր: Ընտանիքը բնակվել է Շիրակացի փողոցում: 10 տարեկան տղան թիվ 24 դպրոցի աշակերտ էր:

Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով:

Այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Ընթանում է նախաքննություն դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ճշտելու ուղղությամբ:

Ընթանում է նախաքննություն դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ճշտելու ուղղությամբ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS