|
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Այդպես էլ մինչև վերջին պահը ո’չ ՀՀԿ֊ն, ո’չ էլ իր հաճախորդները չհասկացան, որ պետք է հաշվի նստեն ժողովրդի կամքի հետ։ Առավել ևս մի այնպիսի ժողովրդի հետ, որն ունակ է դրսևորելու բացառիկ քաղաքակիրթ՝ խաղաղ, ոչ բռնի վարքագիծ։ Պարոնայք ինքներդ ձեզ թաղեցիք խորը փոսի մեջ, որից այլևս դուրս չեք կարողանալու գալ։ Այսօրվա քվեարկությամբ վավերացրեցիք ձեր քաղաքական մահվան թուղթը»։ |
«Ինքներդ ձեզ թաղեցիք խորը փոսի մեջ, որից այլևս դուրս չեք կարողանալու գալ». Արթուր Սաքունց
