Ինֆարկտից և կաթվածից խուսափելու համար հետևեք այս ամենին

Ալաբամայի համալսարանի աշխատակիցները եկել են այն եզրահանգման, որ օրը մեկ բանանի կամ ավոկադոյի օգտագործումը կարող է կանխել ինֆարկտն ու կաթվածը: Բանն այն է, որ բանանն ու ավոկադոն պարունակում են մեծ քանակությամբ կալիում, որը նպաստում է զարկերակների առաձգականությանը:

Հետազոտողները ենթադրում են, որ կալիումն ազդում է զարկերակների առաձգականության հետ կապված գեների վրա, իսկ նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ երբ զարկերակները կորցնում են իրենց առաձգականությունը, ինֆարկտի և կաթվածի ռիսկը մեծանում է: Մասնագետները հետազոտություն են իրականացրել բարձր յուղայնության դիետայի պատճառով սրտանոթային հիվանդությունների հակված մկների վրա:

Կրծողները ստացել են քիչ, բավարար կամ մեծ քանակի կալիում: Քիչ քանակությամբ կալիում պարունակող դիետայի շնորհիվ փորձարարական կենդանիների զարկերակները կորցնում էին առաձգականությունը: Մկները, որոնք ստացել էին մեծ քանակի կալիում, զարկերակների առաձգականության կորուստը էական չի եղել, իսկ աորտան պահպանած է եղել իր առաձգականությունը:

Նյութի աղբյուր՝ hayinfo.net

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS