Համաձայն հետազոտություններից մեկի արդյունքների, ինֆարկտ տարած կանաց կեսից ավելին, ինֆարկտից որոշ ժամանակ առաջ ունեցել են առողջության հետ կապված խնդիրներ:
Սրտանոթային հիվանդություններից (որոնց մեջ դասվում է մասնավորապես ինֆարկտը) տառապում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, հատկապես հասուն տարիքում:
Երոպական երկրներում, ինչպես օրինակ Իսպանիայում, այդ հիվանդությունը հանդիսանում է կանանց մահացության առաջին պատճառը` առաջ անցնելով այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղը:
Մասնագետները բավականին լուրջ անհանգստացած են նրանով, որ կանայք, որպես կանոն, ավելի քիչ են հոգ տանում իրենց սրտի ու անոթների առողջության մասին և քիչ են այցելում բժշկի` խորհրդակցության:
Ինչպես նշում են մասնագետները, հենց այդ հանգամանքով է բացատրվում նման հիվանդությունների հետևանքով կանանց մահացության մակարդակի բարձրացումը:
Ինֆարկտը, որպես կանոն, ուղեկցվում է ընդհանուր շատ վառ արտահայտված ախտանշաններով, որոնք վկայում են շատ լուրջ խնդրի մասին: Սակայն կանաց մոտ հաճախակի հանդիպում են ինֆարկտի ատիպիկ ախտանշաններ, որոնք հանարավոր է շփոթել այլ հիվանդությունների ախտանշանների հետ: Այդ պատճառով էլ այդ ախտանշանների նկատմաբ արձագանքը կարող է լինել ոչ համապատասխան ու ոչ ժամանակին:
Ռիսկի գործոնները
Ինֆարկտը կարող է մարդու մոտ առաջանալ ցանկացած պահի, առանց նախազգուշացման: Իհարկե գոյություն ունեն որոշ գործոններ, որոնք բարձրացնում են այդ խնդրի առաջացման ռիսկը: Դրանք են՝
· շաքարային դիաբետը
· հիպերտոնիան
· ծխելը
· խոլեստերինի բարձր մակարդակը
· գիրությունը
· նստակյաց կենսակերպը
Առողջ ապրելակերպ վարող մարդկանց մոտ ինֆարկտի առաջացման հավանականությունը բավականին ցածր է: Իհարկե, գոյություն ունեն իրավիճակներ, որոնց առաջացումը շատ դժվար է կանխատեսել: Օրինակ պատահում է, որ մարդը սրտի բնածին արատով ապրում է և այդ մասին պատկերացում անգամ չի ունենում:
Սիրտն ու ինֆարկտը
Որոշ դեպքերում ինֆարկտի զարգացումն ուղեկցվում է ատիպիկ ախտանշաններով, որոնք կարող են հիվանդի կամ բժշկի կողմից ընկալվել որպես այլ հիվանդությունների ախտանշաններ: Իրականում շատ մասնագետներ խոստովանում են, որ գոյություն ունեն որոշ ախտանշաններ, որոնց առկայության դեպքում շատ դժվար է ախտորոշել ինֆարկտը:
Անկախ նրանից, թե դուք դասվում եք ռիսկային խմբին, թե ոչ, ամեն դեպքում շատ կարևոր է պատկերացում կազմել, թե ինչպիսին կարող են լինել այդ հիվանդության ոչ տիպիկ ախտանշանները: Մասնագետները կարծում են, որ դա պետք է իմանա յուրաքանչյուր կին: Հարկավոր է իմանալ, որ այդ ախտանշանները կարող են դրսևորվել ինֆարկտից մի քանի օր կամ անգամ մի քանի շաբաթ առաջ:
1. Հոգնածություն
Սովորաբար մարդիկ հակված են հոգնածությունը վերագրել վատ քնին, որոշ դեղամիջոցների ընդունմանը կամ առավել հաճախ կրկնվող սթրեսային վիճակներին, որոնց հետ մարդիկ բախվում են:Երբ հոգնածությունն առաջանում է շատ հաճախակի ու այն դառնում է այնքան ուժեղ, որ այլևս ոչ մի բան անելու ուժ չի լինում, ապա դա կարող է շատ տագնապալից ազդանշան լինել:
Այդ ախտանշանները կարող են վկայել մոտալուտ ինֆարկտի կամ այլ սրտանոթային հիվանդության առկայության մասին:Համաձայն հետազոտությունների արդյունքների, որին մասնակցել ինֆարկտ տարած մասնակիցներ, հարցման մասնակիցների 70%-ը նշել է, որ նրանց մոտ ինֆարկտից մի քանի օր կամ շաբաթ առաջ շարունակ եղել է ուժեղ հոգնածություն:
2. Անքնություն
Անքնությունը, որը նաև կապ ունի հոգնածության հետ, կարելի է համարել կանանց մոտ մոտալուտ ինֆարկտի ատիպիկ ախտանշաններից մեկը: Իհարկե անքնությունը կարող է պայմանավորված լինել մի շարք այլ պատճառներով:Հետազոտությունը ցույց է տվել, որ ինֆարկտ տարած կանանց կեսից ավելին , ինֆարկտից որոշ ժամանակ առաջ տառապել են անքնությամբ:
3. Հազ ու օդի պակասի զգացողություն
Եթե դուք չեք տառապում շնչառական օրգանների հիվանդություններով, սակայն հանկարծակի առաջանում է նրանց հետ կապված խնդիրներ, օրինակ դժվարանում եք խորը շունչ քաշել: Ի դեպ, այդ խնդիրը կարող է առաջանալ հանկարծակի, երբ դուք զբաղված եք ձեր առօրյա գործերով, ու բացի այդ այն ուղեկցվում է հազով, որի պատճառը անբացատրելի է:Այդ ամենը ևս կարող է վկայել մոտալուտ ինֆարկտի մասին, սակայն կարող է այնպես պատահել, որ այդ նման վիճակը պայմանավորված լինի առողջության հետ կապված այլ խնդրով:
4. Բարձր թթվայնություն ու ստամոքսում տհաճ զգացողություն
Այրոցը կամ սնունդը ընդունելուց հետո որովայնի փքվածության զգացողության առաջացումը կարող է լինել կանանց մոտ մոտալուտ ինֆարկտի ախտանշան: Մասնագետների խոսքերով ինֆարկտ տարած կանանց 40%-ը ինֆարկտից առաջ ունեցել է նման խնդիր:
5. Գլխապտույտ ու առատ քրտնարտադրություն
Չնայած կանանց մոտ առավել հաճախ այդ ախտանշաններով ուղեկցվում է դաշտանդադարը, սակայն մասնագետները նկատել են, որ նման խնդիրներ կանաց կարող են անհանգստացնել նաև ինֆարկտից առաջ:Ինֆարկտ տարած կանանց շուրջ 40%-ը բողոքել է գլխապտույտից ու լսողության հետ կապված խնդիրների առաջացումից, իսկ ևս 40%-ին անհանգստացրել է սառը քրտինքը:
6. Անբացատրելի տագնապ
Անպատճառ հայտնված տագնապի զգացողությունը ևս հանդիսանում է ինֆարկտի ախտանշան, որի նկատմաբ հարկավոր է ուշադիր լինել, հատկապես, եթե այդ զգացողությունն ուղեկցվում է կարծքավանդակի ծակոցներով:Հետազոտության մասնակից կանանց 1/3 հայտնել է, որ ինֆարկտից որոշ ժամանակ առաջ ունեցել են անբացատրելի տագնապի նոպաներ: Հարկավոր է ի նկատի ունենալ, որ սթրեսն ու տագնապը հանդիսանում են այն գործոննները, որոնք բարձրացնում են ինֆարկտի առաջացման ռիսկը: