«Իշխանություն պահելու համար իրականացրել եք Մարտի մեկ, Բերձոր և այլն». Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոʹն Շարմազանով, ես հասկանում եմ, որ Ձեզ հետ դուքով խոսելը տպավորություն կստեղծի թե ես Ձեզ հարգում եմ, բայց ընդամենն իմ դաստիարակությունից է բխում օտարի հետ դուքով խոսել.

Վաղուց էր ակնհայտ և ապրիլ-մայիս ամիսներին դա ամրագրվեց, որ պետությունը զավթված է եղել ՀՀԿ-ի կողմից և ծառայեցվել է ՀՀԿ վերնախավի անձնական շահերին, ինչպես նաև սպասարկվել է օտարի շահը՝ հանցավոր համաձայնությամբ: ՀՀԿ խունտայի կողմից պետության կառավարման (Թալանի և ավերի) հետևանքով երկրից արտագաղթել է 1,5 մլն հայ, ունեզրկվել է ողջ հասարակությունն ու պետությունը, երկրից ապօրինի ճանապարհով դուրս է բերվել տասնյակ միլիարդավոր դոլարներ, պարտվել ենք արտաքին դիվանագիտական ասպարեզում, ունեցել ենք 800 հա տարածքային կորուստ և հազարավոր մարդկային զոհեր: Ձեր կուսակցության առաջնորդներից մեկն իր հրապարակային խոսքում ասաց, որ ընդիմությունը 100% ձայն հավաքելու դեպքում անգամ ընդդիմությանն իշխանություն տվող չկա, մյուսն ասաց՝ որքան ցանկանանք, այնքան կխփենք և այսպես շարունակ: Դուք իշխանություն պահելու համար իրականացրել եք Մարտի մեկ, Բերձոր և այլն… Ձեր կուսակցությունն երկիրը կանգնեցրել է կործանման եզրին: Դուք ոչ միայն իրավունք չունեք հանդես գալու պետության անունից, այլ նաև դուք` որպես հանցավոր համագործակցության մաս կազմած անձնավորություն կրելու եք պատասխանատվություն ինչքան էլ որ Ձեր օտար տերերն իրենց կոկորդները պատռեն և շանտաժի լեզվով խոսեն, որովհետև սա Հայաստանն է և այսուհետ և ընդմիշտ հայ ժողովուրդն է որոշողը:
Իդեպ ասեմ, որ ցանկացած իրեն հարգող, իր հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի և Արայիկ Խանդոյանի, ինչպես նաև մնացյալ իրական հերոսների անունը տալիս անգամ պետք է ի նշան անսահման հարգանքի ոտքի կանգնի և գլուխ խոնարհի»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS