Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր


Ալոեն պարունակում է մեծ քանակությամբ սննդանյութեր և օգտակար նյութեր, որոնք դրականորեն են ազդում մաշկի վրա:

Բույսն օտագործում են ոչ միայն կոսմետիկ, այլև բուժիչ նպատակներով:

Ալեո վերան բուժում է ակնեն, հարթեցնում է կնճիռները, վերացնում է բծերը, քորը և կարմրությունը:

Սա կնոջ գեղեցկության իսկական օգնական է:

Ալոե վերան դեմքի մաշկի համար կարելի է օգտագործել դիմակների, լոսյոնների, թուրմերի տեսքով:

Ալոե վերայի օգտակարությունը դեմքի համար

1. Երիտասարդացնող դիմակ

Խառնիր 2 ճ/գ ալոեի քերած տերևներով շիլա, նույնքան կաթ և 1 հում ձվի դեղնուց: Խառնիր բաղադրիչները և քսիր դեմքիդ, թող 20 րոպե: Լավ լվա ջրով:

2. Պզուկների դեմ միջոց

Անհրաժեշտ կլինի 1 թ/գ ալոեի հյութ, 1 թ/գ թթվասեր և կես ձվի դեղնուց: Խառնիր և քսիր դեմքիդ, սպասիր, մինչև վրայի շերտը չորանա, և քսիր հաջորդը: Թող 30 րոպե:

3. Լվացվելու լոսյոն

Վերցրու կես բաժակ եռացած զով ջուր, ավելացրու 1 թ/գ գլիցերին, 2 թ/գ ալոեի հյութ և 1 թ/գ կիտրոնի հյութ: Թափահարիր և բամբակով սրբիր դեմքդ: Լվա ջրով:

4. Թարմացնող քառակուսիներ բորբոքման դեմ

Ալոեի թարմ հյութը սառեցրու սառույցի ձևամանով: Դրանցով ամեն առավոտ սրբիր դեմքդ: Այս միջոցը հրաշալիորեն վերացնում է բորբոքումները, կարմրությունը, փրկում է այրվածքների դեպքում:

5. Դիմակ քամուց կոշտացած մաշկի համար

Վերցրու 1-ական թ/գ մեղր, վարսակի ալյուր, ալոեի հյութ, գլիցերին և խառնիր: Քսիր խնդրահարույց մասերին, թող 20 րոպե, հետո լվա ջրով:

Աղբյուր՝ Blognews.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS