Ջոն Պեկն է: Նա չունի ձեռքեր, բայց ունի դրանք ունենալու հնարավորություն:
Նա համաձայնել է բարդ եւ փորձարարական վիրահատություն անցնել Բոստոնում, որը տեւեց 13 ժամ: Վիրահատության մասնակցեցին 12 տարբեր բժիշկներ:
Դժվարը հետվիրահատական շրջանն էր: Ահավոր ցավերից Ջոնը խնդրում էր բժիշկին կրկին հեռացնել ձեռքերը: Սակայն հարգելով բժիշկների աշխատանքը եւ դոնորին՝ դիմանում էր ցավին: Երկու ամիս անց ցավը սկսում է նահանջել, Ջոնը սկսում է զգալ ձեռքերը:
Բժիշկները վստահեցնում են, որ Ջոնի ձեռքերի զգայունությունը լիարժեք կվերականգնվի 9-12 ամիսների ընթացքում:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից: