Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ, երբ դեղձ եք ուտում․․․Ես մինչև այսօր սրա մասին չգիտեի

Հյութալի, բուրավետ և անմահական համեղ դեղձը վիտամինների և միկրոէլեմենտների իսկական գանձարան է։ Դեղձը մի լավ հատկություն ունի` կարողանում է փոխարինել քաղցրավենիքին, ընդ որում՝ 100 գրամն ընդամե-նը 50 կալորիա է պարունակում։Սակայն դեղձի գլխավոր օգտակար հատկություններից մեկն ամրապնդող ազ-դեցությունն է, որն անհրաժեշտ է երկարատև հիվանդությունից հետո հյուծված մարդկանց։ Այս միրգն օգնում է նաև ցածր հեմոգլոբինի դեպքում։ Այդ պատճառով հատկապես հղիներին ու երեխաներին խորհուրդ է տրվում դեղձ ուտել։

Բնական հակադեպրեսանտ

Արոմաթերապիայի մասնագետներն ապացուցել են, որ դեղձի բույրը բարձրացնում է տրամադրությունը։ Իսկ կալիումի և ֆոսֆորի պարունակության շնորհիվ բարձրանում է գլխուղեղի աշխատունակությունը։ Այդ նյութե-րը նաև նպաստում են հիշողության ամրապնդմանը և խանգարում տարիքային փոփոխություններին։

Օգտակար է երիկամներին

Դեղձն ունի լեղամուղ և միզամուղ հատկություն։ Այն օրգանիզմից դուրս է հանում ավելորդ հեղուկն ու վնասա-կար նյութերը, ինչպես նաև կանխում է միզաքարային հիվանդության առաջացումը, քանի որ միզապարկից «լը-վանում» է ավազը։

Օգտակար է սրտին և անոթներին

Այս պտուղը հարուստ է կալիումի աղերով, այդ պատճառով խորհուրդ են տալիս օգտագործել սրտի հիվանդութ-յունների, այդ թվում՝ սրտի ռիթմի և հիպերտոնիկ խանգարումների դեպքում։ Դեղձը նաև օգնում է պահպանել արյունատար համակարգի լիարժեք աշխատանքը։ Բացի այդ, այն պարունակում է վիտամին E, որը կանխում է արյունատար անոթներում թրոմբների առաջացումը։

Լավացնում է ոսկրերի և հոդերի վիճակը

Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր և կալցիում, այսինքն` լավ միջոց է հոդային և ոսկրային խնդիրների դեպքում։

Հակացուցումներ

Չնայած անվիճելի առավելություններին, այս միրգը նաև որոշակի հակացուցումներ ունի։ Օրինակ` ոմանք ալեր-գիա ունեն դեղձի կեղևից։Բացի այդ,դեղձի հարցում զգույշ պետք է լինեն շաքարային դիաբետ ունեցողները,քա-նի որ այն հարուստ է շաքարներով և չի կարելի չարաշահել։Դեղձը հակացուցված է նաև բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի և խոցային հիվանդության դեպքում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS