Իսկ Դուք գիտե՞ք, որ մայրական սերը մեծ ազդեցություն ունի երեխայի կյանքում

Մորը և երեխային միշտ կապում է հատուկ մի զգացողություն, որը բառերով նկարագրել չի հաջողվի:

Այս զգացողությունը գործում է նույնիսկ հեռավորության վրա և կարող է հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ:

Փորձարկումը, որը կատարել են Անգլիայում լիովին ապցուցել է մոր սիրո հրաշալի ազդեցության փաստը:

Երբ երեխաները հիվանդ են լինում մայրերը անում են ամեն ինչ, որպեսզի նրանք շուտ առողջանան, մի քանի անքուն գիշերներ են լուսացնում ու մոռանում իրենց մասին` նվիրվելով երեխային:

Մայրական սեր բուժում է

Այն երեխաները, ում մայրերը իրենց  հաճախակի են ոգևորում, ասում սիրալիր բառեր, ավելի հաջողակ են լինում կյանքում և հիվանդ ժամանակ շուտ են առողջանում:

Երեխայի ենթագիտակցության մեջ մտնում է, որ նրան սիրում են, նա պետք է ինչ-որ մեկին, նա հանդիսանում է ինչ-որ մեկի կյանքի իմաստը և ձգտում է ավելի լավը լինել:

Բացի սրանից ազդում է նաև զգացական շղթան, երբ մայրը` գրկելով իր փոքրիկ երեխային տալիս է իր սրտի սերը, երեխան, որի գիտակցությունը դեռ չի կազմավորվել, զգում է մոր ջերմությունը և սկսում է ժպտալ

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS