Ազնիվ մետաղների շրջանում բացարձակ ֆավորիտը ոսկին է: Գրեթե բոլոր աղջիկներն ու կանայք երազում են ոսկյա զարդերի մասին:
Սակայն առողջության տեսանկյունից արդյոք բոլորին է կարելի դրանք կրել: Պարզվում է՝ ոչ:
Չնայած որ այս մետաղն ունի բազում դրական հատկություններ, այն ունենում է նաև բացասական ազդեցություն: Ում չի կարելի ոսկեղեն կրել
Ոսկեղեն չի կարելի կրել այն մարդկանց, ում կյանքը լի է սթրեսներով, ովքեր ապրում են մեծ և աղմկոտ քաղաքներում ու ակտիվ կյանք են վարում:
Նման մարդկանց վրա ոսկին բացասական ազդեցություն է ունենում, հանդիսանում է նյարդայնության և սթրեսի լրացուցիչ աղբյուր: Ոսկեղեն խորհուրդ է տրվում կրել նրանց, ովքեր պասիվ կենսակերպ են վարում, ում կյանքը լի չէ էմոցիաներով:
Նման մարդկանց ոսկին ուժով է լցնում և հաջողություն է բերում նրանց: Ինչու չի կարելի ոսկին արծաթի հետ կրել Տեղի է ունենում էներգետիկ դիսբալանս:
Ոսկին հանդիսանում է էներգիայի, ուժի և զորության աղբյուր, իսկ արծաթն ընդհակառակը՝ հավասարակշռող և հանգստացնող էներգետիկա ունի:
Այս 2 մետաղները միասին կրելը բերում է քաոսի, կարող է նաև հանգեցնել տարատեսակ հիվանդությունների և անհաջողությունների:
Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/10340