Իսկ Դուք գիտեի՞ք թե ինչպես է ամուսնությունը փոխում մարդուն

Հոգեբանները նշել են, որ առաջին երեք տարի համատեղ ապրելուց հետո, զույգերը սկսում են միևնույն սերիալը նայել, նրանց մոտ սկսվում են նկատվել նույն ժեստերն ու արտահայտությունները, ինչը չի վրիպում  ընկերների աչքերից, իսկ դա էլ իր հերթին ապացույց է, որ նրանք ներդաշնակ կյանք ունեն:

Ինչ է կատարվում զույգերի  հետ ամուսնությունից մեկ տարի հետո:

1.      Երկուսն էլ ոչ այնքան փափուկ և բարյացակամ են դառնում: Ամուսնությունը առողջարանային համալիր չէ, և նոր կարգավիճակում կյանքը ժամանակ է պահանջում հարմարվելու համար: Անհրաժեշտ է զգացմունքային, ֆիզիկական և ֆինանսական «փոխըմբռնումը» բերել այն մակարդակի վրա, որը նախկինում անհայտ է եղել զույգին: Ըստ հոգեբանների` ժամանակի ընթացքում իրավիճակը կբարելավվի, բայց առաջին ամիսների հարմարվողականությունը մեզ հիշեցնում է, որ իրական ընտանեկան կյանքը իդեալական չէ:

2.      Կինը դառնում է  պակաս անկեղծ, իսկ տղամարադը պակաս շփվող: Սկզբում թվում է, որ ամեն ինչ հոյակապ է, գտել են հարազատ հոգի, սակայն հոգեբանները պնդում են, որ ամուսնության առաջին տարին  լուրջ փորձություն է: Նրանք սկսում են կամաց-կամաց հեռանալ իրենց ընկերներից:

3.      Կինը դառնում է ավելի հանգիստ, իսկ տղամարդը` բարեխիղճ:  Ամուսնությունը ավելի հանգիստ մթնոլորտ է ապահովում կնոջ համար, իսկ տղամարդիկ դառնում են ավելի բարեխղիճ և մեծահոգի:  Ըստ հոգեբաների` մարդիկ ամուսնանալով սկսում են իրար մեջ բնավորության լավ գծեր հայտնաբերել:

Նյութի աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS