Սթրեսը միայն հոգեբանական խնդիր չէ, այն հանգեցնում է նաեւ ֆիզիկական խնդիրների: Սթրեսի արդյունքում տուժում է նաև մաշկը:
Սթրեսի արդյունքում օրգանիզմում տոսքսիներ են առաջանում, ինչն էլ բերում է պզուկների, գունատության, մաշկի չորության եւ գրգռվածության:
Ավելին, սթրեսի հետեւանքով բջիջներում ընթանում են գործընթացներ, որոնք բերում են մաշկի՝ ժամանակից շուտ ծերացման:
Նման դեպքերում պետք է առավել ակտիվ հետեւել մաշկի խնամքին: Նախ՝ անհրաժեշտ է փոխել սննդակարգը, թեթեւ սնունդ ընդունել:
Սննդակարգում մրգեր եւ բանջարեղեն ներառել:
Անհրաժեշտ է մշակել մաշկը, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, դեմքի մերսում անել, կարգավորել քունը:
Աղբյուր՝ Բուժ ինֆո