Իսկ դուք գիտեք որոնք են այս դեղաբույսերի օգտակար հատկությունները:

Օգտակար դեղաբույսեր, որոնք այնքան էլ հայտնի չեն

Մեզնից շատերը գիտեն, որ մարիխուանան կարող է օգտագործվել նաեւ բուժական նպատակներով: Ոմանք ծանոթ են սխտորի, սպանախի, կոճապղպեղի բուժիչ հատկություններին: Սակայն կան շատ այլ օգտակար բույսեր, որոնց բուժիչ հատկությունների մասին հազվադեպ է հիշատակվում, թեեւ իրականում դրանք երբեմն ավելի են զարմացնում, քան մեզ լավ հայտնի դեղաբույսերը:

1. Խատուտիկ

Խատուտիկներն ուտելի ծաղկաբույսեր են, որոնք լայնորեն տարածված են Հարավային Ամերիկայում: Դրանք օգտագործում են բժշկական դեղամիջոցներում եւ ըմպելիքներում: Խատուտիկի ծաղիկները, տերեւները եւ արմատներն օգտագործում են որպես սննդամթերք բուժիչ նպատակներով, պատրաստում են մաքրող տոնիկ արյունատար անոթների համար, այս ըմպելիքը լավացնում է լյարդի աշխատանքը: Խատուտիկը հավասարակշռում է շաքարի քանակն արյան մեջ եւ խոլեստերինի մակարդակը: Բացի դրանից այս բույսերը կանխում են լեղաքարերի առաջացումը եւ բարելավում ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:

2. Կալիֆորնիայի կակաչ

Այս բույսը վառ գույնի է: Կալիֆորնիայի կակաչն արդյունավետ հանգստացնող միջոց է, անվտանգ է նույնիսկ երեխաների համար: Կարելի է օգտագործել որպես թեյ` սթրեսի  եւ լարվածության թուլացման նպատակով: Ավելի թունդ թուրմը հանդես է գալիս որպես ցավազրկող: Այն պատրաստվում է բույսի բոլոր անվտանգ մասերի եփուկից, ներառյալ ցողունն ու արմատները, թրմելով ամբողջ գիշերը:

3. Նարգիզ

Նարգիզը ծաղկաբույս է, որն աճում է երկրագնդի բազմաթիվ մասերում: Այն օգտագործվում է ամառային մի շարք ուտեստներին երանգ տալու համար: Այս բույսը կարող է օգնել մաշկի բազմաթիվ խնդիրների դեպքում եւ արդյունավետորեն պայքարում է պիգմենտացիայի դեմ: Նարգիզը լավագույն միջոցներից մեկն է ջերմության հաղթահարման ժամանակ: Այն բավական արդյունավետ է գլխացավի եւ ատամի ցավի դեպքում: Նարգիզն ունի հակաբորբոքային եւ հակաալերգիկ ազդեցություն, կանխում է ուռուցքների ձեւավորումը:

4. Մեղվամուշկ

յս օգտակար բույսին կարելի է հանդիպել հիմնականում Եվրոպայում: Մեղվամուշկն օգտագործվում է բուրավետ գարեջրի արտադրության մեջ, ավելացվում է զանազան մսային եւ ձկնային ուտեստներին, տերեւներով մաշկը շփելն արդյունավետ միջոց է միջատների խայթոցներից պաշտպանվելու համար, բույսն օգնում է նաեւ ազատվել ճիճուներից: Ասում են, որ մեղվամուշկը փոքր-ինչ թունավոր է, բայց մի քանի տերեւ ուտելն օգտակար է:

5. Ձարխոտ իգական

Երկարավուն, բաց կանաչ գույնի բույս է Հյուսիսային կիսագնդում եւ հնագույն բույսերից մեկը երկրի վրա: Այս բույսը բուժում է շատ հիվանդություններ: Այն խորհուրդ է տրվում ջերմության եւ հազի դեպքում, բացի այդ ձարխոտը կանխում է աղիքային մակաբույծների առաջացումը, ինչպես նաեւ պաշտպանում է ասթմայից, թոքաբորբից եւ բրոնխիտից: Այն բավական արդյունավետ է վերքերի եւ արեւայրուքների դեպքում:

6.Առվույտ

Առվույտը հաճախ օգտագործում են որպես անասնակեր, քանի որ այն չափազանց հարուստ է հանքային եւ սննդարար նյութերով, ինչպես նաեւ պարունակում է մեծ քանակությամբ պրոտեին: Այն օգտագործվում է որպես հզոր միզամուղ, ինչպես նաեւ հիվանդությունից հետո ուժերի վերականգնման համար: Այս բույսը մաքրում է լյարդը եւ աղիները եւ նույնիսկ օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Բուժման նպատակով կարելի է օգտագործել սերմերը կամ ծիլերը, բայց ամբողջական տերեւները նույնպես կարելի է օգտագործել սննդի մեջ:

7. Թեյի ծառ

Սա առավել արդյունավետ բույսերից մեկն է վնասակար բակտերիաների դեմ, ինչպիսին է ստաֆիլոկոկը, պաշտպանում է միջատներից եւ գրեթե ակնթարթորեն բուժում է նրանց խայթոցները: Թեյի ծառի յուղը լավագույն հակասնկային միջոցներից մեկն է: Արագ բուժում է կտրվածքները եւ այրվածքները, ինչպես նաեւ օգնում ազատվել թեփից: Թեյի ծառի յուղն արդյունավետ է գլխացավերի եւ մրսածության դեմ:

8. Ուրց

Ուրցը լայնորեն օգտագործվում է որպես անուշաբույր համեմունք: Այն լավ միջոց է թոքերի խնդիրների դեպքում, պահպանում է արյան ճնշման մակարդակը: Այս հրաշալի բույսը ​​նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի հավանականությունը: Ուրցը նաեւ լավ հանգստացնող միջոց է:

9. Եղեսպակ

Եղեսպակն աներեւակայելի օգտակար խոտաբույս է: Այն օժտված է հանգստացնող եւ հակասնկային հատկություններով: Եղեսպակի լատիներեն անունը salvere է, ինչն էլ նշանակում է «փրկված»: Եղեսպակի ճիշտ պատրաստված եփուկն օգնում է ջղաձգության, լուծի, հազի դեպքում, պայքարում է մրսածության դեմ, սպանում է բակտերիաները, հանդես է գալիս որպես սպեղանի կտրվածքների եւ այրվածքների ժամանակ: Ասում են, որ եղեսպակը նույնիսկ վերադարձնում է սպիտակած մազերի գույնը:

10. Քաղցր մանուշակ

Քաղցր մանուշակն ի սկզբանե աճել է Եվրոպայում եւ Ասիայում, սակայն այսօր այն աճեցնում են ամբողջ աշխարհում: Այս բույսի օշարակն արդյունավետ է մրսածության, գրիպի, հազի եւ անգինայի դեպքում: Որպես թեյ այն օգնում է գլխացավի ու մկանային ցավի ժամանակ:

11. Լեռնային ծոթրին

Լեռնային ծոթրինը ձեր փրկիչն է միջատների այրող խայթոցներից: Այն գերազանց հականեխիչ միջոց է, եւ բացի այդ օգտագործվում է որպես անուշաբույր համեմունք մսի համար:

ԱՂԲՅՈՒՐ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS