Իր երկրում բռնապետ դարձած батька-ն վաղեցած է այն մտքի, որ բելառուսները կարող է հայանան և իրեն էլ մերժեն

ԵՐԿՈւ ԽՈՍՔ ԷԼ…

Քսան տարի երկիրը իրենց հոր կալվածքի վերածած ռոբիկն ու սերժիկը Հայաստանը դարձրել էին որբի գլուխ, որ ով հասնում` բամփում էր։ «Ընկերից» բախտի բերմամբ «պարոն» դարձած, բայց «ընկերի» հոգեբանությունից չազատված ու այդ հոգեբանությամբ շարժվող, իր երկրում բռնապետ դարձած батька-ն լեղապատառ է այն մտքից, որ բելոռուսները նույնպես հանկարծ կարող են «հայանալ» ու իրեն էլ մերժել։

Դա է պատճառը, որ նա ամեն կերպ փորձում է նսեմացնել Հայաստանի ու Նիկոլի դերը ՀԱՊԿ-ում։ Նա սարսափած է ռոբիկին ու սերժիկին սպասվող ճակատագրից, որը կարող է և իրե’ն սպառնալ, եթե Բելառուսում էլ հաղթի «փողոցային ժողովրդավարությունը»։ Այնպես որ, զարմանալ պետք չէ, առավել ևս զայրանալ` նրա բռնած դիրքից։

Մեզ պետք է ճիշտ հաշվարկել մեր սեփակա’ն քայլերը և առաջ տանել մե’ր գիծը։   Կրկնեմ մի քանի անգամ ասածս. քաղաքականությունը, այն էլ ոխերիմ «բարեկամների» հետ հարաբերություններում, զերծ պիտի լինի էմոցիաներից և տարվի սառը գլխով ու սթափ գիտակցությամբ։ Ինչը և այսօր անում է մեր վարչապետը։

Իսկ մեզ մնում է ավել- պակաս չչարախոսել, համախմբվել նրա շուրջ ու մեր «բարեկամներին» ցույց տալ փողոցային ժողովրդավարության ուժն ու հասկացնել, որ մեզ քաղաքակրթության դասեր տալու համար դեռ շատ փոքր են ու դրան հասնելու համար շատ հաց ու պանիր պիտի ուտեն։ Երբ մենք աշխարհին դասեր էինք տալիս, լուկաշենկոյի ու նրա նմանների նախապապերը դեռ ծառերի վրա էին ապրում…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS