Եվ կրկին Հնդկաստան: Բայց ոչ այնպիսին, ինչպիսին ընդունված է սովորաբար հաշվի առնել, դատելով հմայիչ ճանապարհորդական ամսագրերից: Հնդկաստանը շատ աղքատ և հարյուրավոր դժվար ճակատագրերով և տը-խուր պատմություններով պետություն է:
Դաշատրա Մանջին սիրահարվել էր դեռահասի պես: Այնպես էր սիրահարված, որ անմիջապես որոշեց ամուս-նանալ: Նա ցանկանում էր իր ամբողջ կյանքն անցկացնել իր սիրելիի հետ: Բայց ճակատագիրն այլ պլաններ ու-ներ: Մի անգամ նրա կինը հիվանդացավ: Այնքան ուժեղ, որ գյուղացիներից ոչ մեկը չէր չկարողանում նրան օգ-նել, և տղան որոշեց իր կնոջը տանել քաղաք ՝ բժշկի, բայց ցավոց չհասցրեց:

Քանի որ ճանապարհը շատ երկար և անհաղթահարելի էր հիվանդ մարդու համար: Ամեն առողջ մարդու չէր հաջողվում անցնել այդ լեռներով:Վիշտը չսասանեց նրա միտքը: Նա արթնացավ մի օր վաղ առավոտյան, վերց-րեց այն մի քանի գործիքները, որոնք նա ժառանգել էր հորից և ճանապարհ ընկավ:

Այս մարդն իր կյանքից մի ամբողջ 22 տարիների հատկացրել է ճանապարհը հարթելու վրա։ Նա բացեց մի թու-նել, որը կրճատում էր գյուղից քաղաք հեռավորությունը 9կմ-իցդարձնելով՝ 1 կմ:Նա չուներ օգնականներ: Եվ մի-այն իր կողքին էր հավատքը, հիշողություններն ու նպատակը: Նա ցանկանում էր պաշտպանել իր բոլոր համա-գյուղացիներին վշտից: Նա կրճացրեց ճանապարհը, որպեսզի մարդիկ ավելի շուտ հասնեն բժիշկի:

Նա մահացավ 2007 թ., բայց նրա մեծ սիրո և աներևակայելի ազնիվ աշխատանքի պատմությունը շարունակում է փոխանցվել սերնդե սերունդ:Տեղի բնակիչները կառուցել են հուշահամալիր ՝ ի պատիվ Դաշատրայի:Ճիշտ է այս պատմությունն ւնեցավ տխուր ավարտ, բայց այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ ճշմարիտ, մեծ և համառ սերը գոյություն ունի մեր մոլորակի վրա:
