Լավ եմ, ուղղակի փորիս մասում ինչ-որ տաքություն եմ զգում. Քառօրյա պատերազմի հերոս Սարգսի վերջին խոսքերը

Քրոջ սրտաբուխ՝ խոսքերը զոհված եղբորը., գրում է iPress.am կայքը

«Երազների թևերով մեր մանկությունը եկել է ինձ այցի հավիտյան: Իմ մանկությունը դու ես: Ժամերով խաղում էինք, մոռանում նույնիսկ հաց ուտելու մասին, մայրիկն էր ստիպում, որ մի քանի րոպե տրամադրենք նաև ընթրիքին: Հիշում եմ մեր հաճախակի վեճերը, լեզվակռիվները: Եթե բառն այդ կամբողջացնի իմ զգացմունքները, ապա ասում եմ՝ կարոտում եմ քեզ, կարոտում… Քո մասին ես երբեք անցյալով չեմ խոսի, դու կաս, դու իմ սրտում ես, իմ հոգում, երազներում, իմ հուշերում»:

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը, երբ Սարգիսի հորը հայտնեցին, որ որդին ոտքից վիրավոր է և գտնվում է Մարտակերտի զինվորական հոսպիտալում, հայրն անհապաղ մեկնում է Մարտակերտ: Հայրը հոսպիտալի բժիշկներին ասում է ՝ «ինձ ասել են, որ իմ տղան թեթև վիրավորված է», իսկ այս զինվորի որ օրգաններն են վնասվել, որ Արցախի լավագույն բժիշկները նրա կյանքի համար պայքարում են ՝ բժիշկներից մեկը չճանաչելով Սարգիսի հայրիկին ասում է՝ «դու ասա՝ այս զինվորի ինչը չի վիրավոր, բոլոր ներքին օրգանները վնասված են» և այդ պահին մի սպա ասում է ՝ «ծանոթացեք բժիշկներ, հերոսի հայրն է…»:

Երիտասարդը, ում մասին կփորձեմ գրել, կապույտ, երբեմն էլ մոխրագույն աչքերով Սարգիսն է՝ Սարգիս Արթուրի Գասպարյանը: Հարազատներն ու ընկերները նրան Սաք էին անվանում: Հայրենիքի հանդեպ նրա սերը դեռ մանկուց էր տեսանելի: Այն ամենը, ինչ ԶՈՒ-ին էր վերաբերում, Սարգիսն առանձնակի հետաքրքրություն և ուշադրություն էր ցուցաբերում:

Փոքր ժամանակ հաճախ էր իր հայրիկի հետ պարապում, իբրև արդեն հայրենիքի զինվոր, ու հետևում էր հրամանատարի՝ այսինքն հայրիկի աջ, ձախ, զգաստ հրամաններին :

Քրոջ՝ Ինգայի խոսքով՝ Սարգիսը դեռ մանկությունից էր միայնակ բոլոր տեսակի դժվարությունները հաղթահարում:

Շատ էր սիրում քարեր, ժայռեր, կիրճեր բարձրանալ, անտառներում զբոսնել, սիրում էր մեքենաներ վերանորոգել: Սարգիսն ու Ինգան իրար հետ շատ էին կապված, նրանց տարիքային տարբերությունը մեկ տարի տաս ամիս էր: Նա շատ ուշադիր էր իր երկու քույրերի՝ Ինգայի և Ինայի նկատմամբ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS