Լավ լուր դպրոցականների համար. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում նշել է, որ Հայաստանում տարրական դպրոցի համակարգը բավականին հաջող է, ավելի շատ խնդիրներ սկսում են առաջանալ միջին և ավագ դասարաններում:

Նախարարը անդրադարձել է դպրոցում դասագրքերի փոփոխման հարցին. «Ծանր պայուսակները, այս տարվա սեպտեմբերից արդեն կսկսեն թեթևանալ, որովհետև մենք կիրառել ենք մի հնարք, և դասագրքերը երկհատոր են դարձել»,- ասել է նա:

Հարությունյանը նշել է, որ փորձելու են այնպիսի համակարգ ունենալ, որ աշակերտը «հավեսով» գնա դպրոց: «Շատ առարկաներ կփոխվեն, շատ գործեր ենք անում, ավագ դպրոցներ են հիմնանորոգվելու, գույքն է փոխվում, մեթոդներն են փոխվում, դպրոցի տրամաբանություն և մթնոլորտն է փոխվում, իհարկե, դրա համար ժամանակ է պետք»,- հավելել է նա:

Եթերի ժամանակ նախարարը անդրադարձել է «Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը և նշել է, որ այս հարցում ուսուցիչների վերապատրաստելու խդնիր կա:
Նրա խոսքով՝ դպրոցներում վերացել է դասը աղոթքով սկսելու «սովորությունը», սակայն այս առարկայի մասով շատ հարցեր կան, որոնք պետք է վերանայվեն:

Անդրադառնալով ՆԶՊ (նախնական զինվորական պատրաստվածություն) առարկային՝ Արայիկ Հարությունյանը նշել, որ այս պահին քննարկումներ կան, որ ավագ դպրոցների աշակերտները կարողանան զորանոցային և վրանային պայմաններում ձեռք բերել որոշակի հմտություններ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS