Լաքաներից ազատվելու պարզ միջոցներ

Այսօր վաճառքում են հայտնվել լաքա հանող ժամանակակից բազմաթիվ միջոցներ, սակայն ոչ բոլորն են հաղթահարում իրենց առջև դրած խնդիրները: Կան բավականին պարզ մեթոդներ, որոնց շնորհիվ հնարավոր է ազատվել թևատակի դեղին գունավորումներից և զանազան այլ լաքաներից:

Ահա դրանցից մի քանիսը.

Մոխրագույն դարձած սպիտակեղեն: Բամբակյա սպիտակեղենը մենք հաճախ ենք լվանում, ինչի հետևանքով դրանք հնացած տեսք են ստանում: Դրա համար սպիտակ իրերը մեկ օր առաջ թրջեք սկիպիդարի լուծույթի մեջ: Մեկ դույլ ջրի մեջ լցրեք 3 ճաշի գդալ սկիպիդար և նույնքան լվացքի փոշի: Այնուհետ լուծույթը թափեք և լվացեք մաքուր, սովորական ջրով: Սկիպիդարը կարելի է փոխարինել 10 ճաշի գդալ քացախով:

Քրտնելու հետևանքով առաջացած դեղին լաքաներ: 1 լիտր տաք ջրի մեջ լցրեք սննդի սոդա և մեկ ժամ հագուստ թողեք լուծույթի մեջ: Դրացնից հետո լվացեք հագուստը: Հետք անգամի չի մնա:

Լաքաներ՝ խոտերից: Լաքաները անհետանում են սալիցիլաթթվի սպիրտի մշակման շնորհիվ: Եթե լաքան չանցնի, օգտագործեք եթեր և լվացեք մաքուր ջրով:

Լաքաներ՝ հատապտուղներից: Թարմ լաքաները հարկ է անմիջապես հեռացնել եռացած ջրով: Սովորաբար դրանք անհետանում են աչքի առաջ: Իսկ արդեն հնացած լաքաները ավելի լավ է հանել կիտրոնաթթվի լուծույթի միջոցով: 1 ճաշի գդալ կիտրոնաթթվին ավելարցեք 1 բաժակ ջուր: Կիտրոնաթթվի փոխարեն կարելի է օգտագործել ջրածնի պերօքսիդ: Լուծույթից հանելուց հետո լվացեք ջրով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS